14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սեյրան Օհանյանը կրակեց

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ հրաձգարանի բացում` Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական  խորհրդի համատեղ նախաձեռնությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և ՊՆ պաշտոնատար մի շարք անձինք: Միջոցառման ընթացքում ներկայացվեց […]

Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՉԺՀ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Պեկինում վարչապետ Աբրահամյանը հանդիպումներ կունենա ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի, Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի նախագահ Խու Սյաոլյանի, Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կորպորացիայի (CCECC) փոխնախագահ, կոմկուսի առաջին քարտուղար Սոն Յոնի հետ: Վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում կմասնակցի ՀՀ […]

Սերժ Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզ /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և Կոտայքի մարզի տեղական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավարների հետ Ալափարս համայնքում ծանոթացել է ժամանակակից նոր տեխնոլոգիաների կիրառմամբ «Կովկասֆուդ» ընկերության կողմից հիմնված պտղատու այգիներին, որոնք նախատեսված են ապահովելու բարձր բերքատվություն՝ մեծացնելով գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը՝ հետագայում հաջողված փորձը կիրառելի դարձնելով նաև այլ մարզերում. ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և […]

Երևանի քաղաքապետարանը սերտորեն համագործակցում է ԵՄ կառույցների հետ. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արևելյան գործընկերության երկրներում տարածաշրջանային և տեղական իշխանությունների կոնֆերանսի համանախագահ Մարկկու Մարկկուլայի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Առանձնակի կարևորելով Արևելյան գործընկերության երկրներում տարածաշրջանային և տեղական իշխանությունների կոնֆերանսի բյուրոյի նիստի և համաժողովի Երևանում առաջին անգամ անցկացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն լավ հարթակ […]

Հարկադիր կատարողը առանձնապես խոշոր չափերով խարդախություն է կատարել

Քաղաքացի Անուշ Ու.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր փեսայի գործընկեր, ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակից Տիգրան Խ.-ին, 2013 թվականի մայիսին և 2015 թվականի փետրվարին, վաճառել է իրեն պատկանող «Վազ 2107» մակնիշի 1 և «Հյունդայի Էլանտրա» մակնիշի 2 ավտոմեքենա, սակայն,  չարաշահելով իր վստահությունը, խաբեությամբ հափշտակել է վաճառքից գոյացած գումարը՝ պատճառելով իրեն ընդհանուրը 5 […]

Նոր մանրամասներ Շամշադինի զինկոմի սպանությունից

Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1966 թ. ծնված Դերենիկ Պապյանի դիակը՝ պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետքով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, Մովսես գյուղում, վիճաբանության ժամանակ, 1974 թ. ծնված Արթուր Մ.-ն իր 16 մմ տրամաչափի երկփողանի […]

Նախագահը ներկա է գտնվել «Արմենիա էքսպո 2015» ցուցահանդեսի բացմանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Երևան Էքսպո» կենտրոնում «Արմենիա էքսպո 2015» ամենամյա ցուցահանդեսի բացմանը: Տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական այդ ցուցահանդեսն արդեն 15-րդ տարին մեկ հարթակի վրա է հավաքում խոշորագույն հայրենական արտադրողներին (ավելի քան 100 ընկերությունների, ասոցիացիաների, միությունների և կազմակերպությունների) և արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերին: Ցուցահանդեսը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում […]

Նոր մանրամասներ Վահան Մարտիրոսյանի քրեական անցյալից

Վերջին երկու օրերին հասարակական լայն քննարկման առարկա է դարձել ՀՀ քննչական մարմիններում քննվող քրեական գործով որպես տուժող և մեղադրյալ անցնող Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Հայաստանի սահմանը հատելու փաստը։ Միաժամանակ առանձին լրատվամիջոցներ հանդես են եկել խիստ սուբյեկտիվ և կողմնակալ գնահատականներով՝ քննչական մարմնին «մեղադրելով» իր լիազորություններից  չբխող գործողություններ չձեռնարկելու մեջ։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, ի պատասխան […]

Կուսակցական լինելու գաղափարը խեղաթյուրվել է. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ներկա է գտնվել շուրջ 250 երիտասարդներին կուսակցական տոմսերի հանձնման արարողությանը։ Միայն ամռան ընթացքում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությանն անդամակցել է մոտ 500 երիտասարդ։ Շնորհավորելով երիտասարդներին` ՀՀԿ առաջնորդը կարևորել է նրանց դերը երկրի կյանքում և նշել, որ Հայաստանի ապագան ներկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի