11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզ /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և Կոտայքի մարզի տեղական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավարների հետ Ալափարս համայնքում ծանոթացել է ժամանակակից նոր տեխնոլոգիաների կիրառմամբ «Կովկասֆուդ» ընկերության կողմից հիմնված պտղատու այգիներին, որոնք նախատեսված են ապահովելու բարձր բերքատվություն՝ մեծացնելով գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը՝ հետագայում հաջողված փորձը կիրառելի դարձնելով նաև այլ մարզերում. ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հանրապետության Նախագահին ներկայացրել են ընկերության կողմից կատարված ներդրումները, իրականացված աշխատանքները և տարածքի զարգացման հետագա ծրագրերը: Ըստ պատասխանատուների, կատարվել է շուրջ 700.0 մլն դրամի ներդրում: 2016-2018թթ. նախատեսվում է իրականացնել ևս 200.0 մլն դրամի ներդրում:
Վարձակալված ընդհանուր 35.4 հեկտար մակերեսով հողատարածքի վրա ընկերությունը, ելնելով բնակլիմայական պայմաններից և հողի որակից, հիմնել է 29.3 հեկտար մակերեսով ընկուզենու և խնձորենու այգիներ, որից խնձորենին զբաղեցնում է 9.2 հեկտար, իսկ ընկուզենին՝ 20.1 հեկտար: Այն մշակվում է ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան. կառուցվել են արդի ավտոմատացված ոռոգման կաթիլային և կարկտապաշտպան համակարգեր (այգին ցանցապատվել է):
Հողային աշխատանքներն սկսվել են 2014թ. հոկտեմբերին, իսկ ծառատունկը կազմակերպվել է 2015թ. մարտ-ապրիլ ամիսներին: Կատարված աշխատանքների արդյունքում, խնձորենին և ընկուզենին լիարժեք բերքատվության ցուցանիշներ կապահովեն համապատասխանաբար 4-րդ տարում (40 տոննա 1 հեկտարից) և 7-րդ տարում (7 տոննա 1 հեկտարից):
«Կովկասֆուդի» պատասխանատուների հավաստմամբ, ընթացիկ աշխատանքների և պահպանման համար այգում ներկայումս մշտական աշխատանք է իրականացնում 10 աշխատակից՝ 150,000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով: Սեզոնային աշխատանքների ժամանակ նախնական հաշվարկներով, այգում լրացուցիչ կաշխատեն 30-50 աշխատակից՝ 120,000-150,000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ