16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱԺ նախագահը ցավակցել է

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ, որտեղ ասվում է.
«Խորապես վշտացած եմ պետական-քաղաքական գործիչ Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ:
Պետականամետությունը Մուրադ Մուրադյանի գործունեության առանցքն էր, որին նա հավատարիմ էր մշտապես: Նա կարողանում էր պետության մասին մտածել քաղաքացու, իսկ քաղաքացու մասին՝  պետության շահերից ելնելով, երբեք չտարանջատելով նրանց միմյանցից: Նա այդպիսին էր իր բեղմնավոր աշխատանքային գործունեության ու արժանապատիվ կյանքի ամբողջ ընթացքում՝ անկախ զբաղեցրած պաշտոնից:
Մուրադ Մուրադյանը ստեղծեց Երեւանի պատմության իր բաժինը` որպես նրա լավագույն ժամանակաշրջաններից մեկի անբաժանելի մաս, որպես այդ պատմությունն անմիջականորեն ու գործնականում կերտող եւ իրեն երբեք չզատեց նրանից:
Անկեղծորեն ցավակցում եմ Մուրադ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ