18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Վարչապետ Աբրահամյանը հանդիպում է ունեցել մի խումբ մտավորականների հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է անվանի գրող Պերճ Պռոշյանի Աշտարակում գտնվող տուն-թանգարան: Կառավարության ղեկավարը շրջել է թանգարանով՝ ծանոթացել գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին:

Այնուհետև վարչապետ Աբրահամյանը հանդիպել է մի խումբ մտավորականների՝ գրողների, երաժիշտների, նկարիչների, թատրոնի և կինոյի գործիչների հետ: Անմիջական զրույցի ընթացքում արվեստագետները խոսել են իրենց բնագավառներում  իրականացվող ծրագրերի և հուզող խնդիրների մասին: Հովիկ Աբրահամյանը պատասխանել է նաև մտավորականներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ինչպես մշակույթի բնագավառին, այնպես էլ կառավարության առաջնություններին և իրականացվող ծրագրերին:

Վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և նշել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ