14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման անցած երեք տարիներին հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական […]

Վենետիկի հանձնաժողովի վերջին խոսքը

ԱԺ հերթական նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընթերցեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի ողջույնի խոսքը Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ: «Հայաստանի սահմանադրական փոփոխությունների նախագիծը մարդու իրավունքների շատ ժամանակակից ցանկ է պարունակում, որը համահունչ է եվրոպական և միջազգային չափանիշներին: Փոփոխությունների նախագիծը ամրապնդում է դատական իշխանության անկախությունը, Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, ամրագրում է պետական կարևոր մարմինների, այն է՝ […]

Աշնանային արձակուրդներ

Ընթացիկ ուսումնական տարվա աշնանային արձակուրդները կմեկնարկեն՝ 1–ին դասարանցիների համար հոկտեմբերի 19–ից նոյեմբերի 1–ը ներառյալ, մյուս բոլոր դասարանների համար՝ հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1–ը ներառյալ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ մամուլի  խոսնակ Զոհրապ Եգանյանի Facebook-ի էջից:

Մենք կրկին ու կրկին ապավինում ենք ձեզ, սիրելի ուսուցիչներ. Արեմն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ. Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը, սերն ու ակնածանքը մանկավարժի մասնագիտության հանդեպ գալիս է դարերի խորքից: Այսօր էլ մեր հանրապետության բազմահազար մանկավարժները հպարտորեն են կրում իրենց փոխանցված ուսուցչի վեհ կոչումը: Դուք իրականացնում եք անչափ պատասխանատու […]

Նետվել է Կիեւյան կամրջից

Հոկտեմբերի 5-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ինքնասպանություն է գործել` նետվելով Կիևյան կամրջից: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կեղծ ահազանգ՝ տղամարդ առևանգելու վերաբերյալ

Նախօրեին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ իրենց դպրոցի 2-րդ դասարանցի մի աշակերտի քիչ առաջ առևանգել են 2 տղամարդ, հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։ Նշված դպրոց մեկնած ոստիկանները պարզել են, որ հեռախոսազանգն իրականությանը չի համապատասխանում, իսկ կեղծ ահազանգի հեղինակը նույն դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներից է եղել: Ծնողի հետ ոստիկանության […]

Սերժ Սարգսյանը այցելել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 2-4-ը անցկացվող «ԴիջիԹեք էքսպո-2015» տեխնոլոգիական ցուցահանդես: Հանրապետության Նախագահը շրջել է ավանդական դարձած բարձր տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսի տաղավարներով, որտեղ մասնակից շուրջ 170 ընկերություններ ներկայացրել են իրենց նորարարական առաջարկները՝ հեռահաղորդակցության և ցանցային, համապարփակ ինժեներական, տեխնոլոգիական, ծրագրային, վեբ և այլ լուծումներն ու ծառայությունները: 11-րդ անգամ անցկացվող ԴիջիԹեքն […]

Գալուստ Սահակյանը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Ջիգարխանյանին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Ջիգարխանյան, շնորհավորում եմ եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ջիգարխանյանական արվեստը մնայուն ու տպավորիչ է ոչ միայն իր կատարողական բարձր վարպետությամբ, այլեւ խոսքի յուրահատուկ մատուցմամբ ու արդեն թեւավոր դարձած արտահայտություններով: Ձեր մարմնավորած դերերը բնական են, նրանց […]

Մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

Հարգելի երևանցիներ, «Էրեբունի-Երևան 2797» միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված Երևանյան կիսամարաթոնի անցկացմամբ պայմանավորված, հոկտեմբերի 4-ին առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն մասնավորապես  Հանրապետության, Ստ. Շահումյանի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի […]

Նախագահը այցելել է Չինաստանի դեսպանատուն

Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 66-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանատան անձնակազմին և ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Նախագահ Սի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված