14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Վրաերթի հետևանքով մահացած անձի ինքնությունը պարզվել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 01.45-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի և Ա. Ահարոնյան-Ադոնց փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել անձը չպարզված տղամարդու, ով տեղում մահացել էր: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են վրաերթի հետևանքով մահացած անձի ինքնությունը՝ 1974 թ. ծնված Արթուր Բանդուհանյան: Քննությունը շարունակվում է:

Հայաստանը պատրաստվում է մտնել ԵԱՏՄ դեղի շուկա

Եվրասիական տնտեսական միության շրջանակում Իզմիրլյան բժշկական կենտրոնում երեկ տեղի ունեցած հանդիպումը նվիրված էր  դեղերի և բժշկական նշանակության պարագաների  միասնական (ընդհանուր) շուկային անցնելու գործընթացի օրենսդրական կարգավորմանը։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Մասնակիցներին ողջունեցին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ  Գագիկ Միրիջանյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը  և  Եվրասիական տնտեսական […]

Իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Ռուստամ Ս.-ն 2015 թվականի օգոստոսին քաղել է կանեփ տեսակի բույսի տերևներ, որից պատրաստել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Վերջինս իր պատրաստած թմրամիջոցի մի մասը 2015 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ապօրինի իրացրել է Ն. Պ.-ին, իսկ մյուս մասը՝ զգալի չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, պահել է իր մոտ:  Ռուստամ […]

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Արձանագրվեցին աղիքային վարակիչ հիվանդությունների մի շարք բռնկումներ, որոնք պայմանավորված էին տարբեր գործոններով՝ սննդային, ջրային, կենցաղ-կոնտակտային և բնորոշ էին ամռան սեզոնին: Հատկապես, որ այս տարվա ամառն առանձնահատուկ էր բարձր ջերմաստիճանով: Ներկայումս ևս բարձր է աղիքային վարակիչ հիվանդություններով դեպքերի արձանագրումը, սակայն բռնկումներ չեն դիտվում և դրանք միմյանց հետ համաճարակաբանական կապ չունեն: Նշենք, որ աղիքային վարակների աճ է […]

Գալուստ Սահակյանը կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) տնօրեն, քարտուղար Թոմաս Մարքըրթի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կմասնակցի վերոնշյալ հանձնաժողովի 104-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Վենետիկում հոկտեմբերի 23-24-ը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ադրբեջանական զինված ուժերը ձեռնարկել է պետական սահմանի խախտման փորձ. ՊՆ

Հոկտեմբերի 1-ին, ժամը 22:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումնրից մեկի կողմից ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում և կանխվել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել: ՀՀ պաշտպանության […]

Ղարաբաղյան հիմնահարցի պարագայում համաձայնեցված ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է. ՀՀ ԱԳՆ

Հոկտեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցեց ԵԱՀԿ տրոյկայի՝ Շվեյցարիայի, Սերբիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հովանու ներքո կազմակերպած ԵԱՀԿ խաղաղապահ առաքելություններին նվիրված նախարարական հանդիպմանը։ Ելույթ ունենալով քննարկմանը` Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասաց. «Խաղաղապահ առաքելությունների նկատմամբ Հայաստանի մոտեցումը կարելի է գնահատել ներկա և նախկին առաքելություններում մեր ներգրավվածության աշխարհագրությամբ՝ Աֆղանստան, Իրաք, Կոսովո, Լիբանան, Մալի: […]

ՀՀԿ ԳՄ-ն այսօր նիստ կհրավիրի

Այսօր երեկոյան Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրավիրելու է գործադիր մարմնի նիստ: Թեև նիստի օրակարգը որոշվում է տեղում, սակայն ՀՀԿ-ականներն այս անգամ քննարկելու են հետագա անելիքները: Խոսելու են, մասնավորապես, ՀՀ ԱԺ-ի հերթական նիստում Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկության մասին, կանդրադառնան նաեւ ադրբեջանական ռազմական ագրեսիային:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կլինեն

Գործադիրը հավանություն է տվել «Հարկերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի  փաթեթին: Նախագծերի ընդունման արդյունքում հարկային մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների գանձման գործառույթները: Ներկայումս օրենսդրական հակասությունների հետևանքով հարկային մարմինը հնարավորություն չունի արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների նկատմամբ արգելանքի կիրառման և հարկադիր գանձման գործառույթները: Այս մասին […]

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի

Գործադիրի որոշմամբ Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի ճանապարհի հիմնանորոգման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 20 մլն դրամ: Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նաև Արմավիր համայնքի խորքային հորերից ոռոգման պոմպերով օգտագործված էլեկրտաէներգիայի արժեքը փոխատուցելու նպատակով: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի