22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վենետիկի հանձնաժողովի վերջին խոսքը

ԱԺ հերթական նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընթերցեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի ողջույնի խոսքը Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ:

«Հայաստանի սահմանադրական փոփոխությունների նախագիծը մարդու իրավունքների շատ ժամանակակից ցանկ է պարունակում, որը համահունչ է եվրոպական և միջազգային չափանիշներին: Փոփոխությունների նախագիծը ամրապնդում է դատական իշխանության անկախությունը, Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, ամրագրում է պետական կարևոր մարմինների, այն է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Վերահսկիչ պալատի անկախության երաշխիքները:

Այս տեքստը Հայաստանի մասնագետների աշխատանքի արգասիքն է, այն պատրաստել են Հայաստանի պայծառագույն իրավաբանները, որոնք հաշվի են առել Հայաստանի սահմանադրական պատմությունը:

Կարող եմ ասել, որ Վենետիկի հանձնաժողովի խորհուրդները սահմանադրական պատմության մասնիկն են: Այս տեքստը հիմնվում է Վենետիկի հանձնաժողովի նախկին և նոր եզրակացությունների վրա: Հայաստանը և Վենետիկի հանձնաժողովը, Հայաստանը և ես միասին եկար ճանապարհ ենք անցել»,- իր ուղերձում ընդգծել է հանձնաժողովի նախագահը: Վենետիկի հանձնաժողովի նախագահը նաև նշել է նաև, որ սահմանական բարեփոխումները, նոր  կանոնները կարող են հիասքանչ հնարավորություն  լինել՝ ժամանակի  ընթացքում, որպեսզի հասարակության զարգացումը շարժիչ ուժ ստանա, և պետությունն ավելի բարձր մակարդակի հասնի։

«Ընտրությունը ձերն է: Ինձ մնում է ընդգծել, որ այս հանրաքվեն պետք է համապատասխանի միջազգային չափանիշին և արտահայտի հայ ժողովրդի կամք,- ասված է ուղերձում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ