28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

“Հայոց արծիվների” բանակային տարին շարունակվում է

“Տարին հոբելյանական է, եւ չպետք է սահամանափակվենք միայն հունվարի 28-ով: Բանակին նվիրված միջոցառումները պիտի անկախ օրվանից եւ տարվանից լինի, միշտ բանակին պետք է մեծարել եւ ուշադրություն դարձնել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Այդ իսկ պատճառով 2012թ-ը կազմակերպությունը հայտարարել է Ազգային բանակի տարի եւ հանրապետության տարբեր […]

ԵՄ-ն անընդունելի է համարում ԼՂ խնդրի լուծման ռազմական մեթոդը. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է հերթական այցով  Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային իրադրության, տարածաշրջանային խնդիրների և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ֆիլիպ Լեֆորը նշել է, որ Եվրամիությունը հաստատակամ է տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորման և ամրապնդման իր առաքելությունը շարունակելու, այդ թվում ԼՂ հակամարտության արագ հանգուցալուծմանն ուղղված իր ջանքերում […]

Արտակ Նազարյանի գործով ամբաստանյալների պաշտպանները միացել են տուժող կողմի փաստաբաններին

2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի “Մեհրաբ” զորամասի մարտական հենակետերից մեկում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարության  արտագնա  նիստը`  դատավոր Սամվել Մարդանյանի որոշմամբ  Երեւանից նորից տեղափոխվել է  Իջեւան: Նշենք, որ ըստ նախաքննական մարմնի, Արտակը ինքնսպանություն է գործել, բայց Արտակի  հարազատները պնդում են, որ դա սպանություն է եղել: Դատարանում արդեն վկաներից մեկը ասել է, որ Արտակ Նազարյանի նկատմամբ […]

Մահվան ելքով նոր միջադեպ բանակում

2012թ. հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց  ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով  նախատեսված […]

Երեխայի մարմի՞ն Փամբակ գետում

Հունվարի 29-ին, ժամը 14.40-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ Փամբակ գետում (Փամբակ գյուղի մոտ) նկատվել է փոքր երեխայի գլխին նմանվող մարմին եւ  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը: Փրկարարները գետից դուրս են բերել կասկածելի մարմինը. Պարզվեց,  այն տիկնիկ է եղել: Լուսանկարները Էդվարդ Արզումանյանի

21-ամյա Ռուբիկ Միքայելյանը սահմանեց Գինեսի ռեկորդ /վիդեո/

Հունվարի 28-ին` Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի օրը ժամկետային զինծառայող, սերժանտ Ռուբիկ Միքայելյանը “Գրանդ սպորտ” մարզա-առողջարարական համալիրում 3 ժամ 21 րոպեում կատարեց 7500 արտակորում՝ գերազանցելով իր նախորդ ռեկորդը: Հիշեցնենք, որ նրա նախկին ռեկորդը 6500 հատ էր: Հայոց բանակի սերժանտի անունը ընդգրկվելու է  Գինեսի ռեկորդների գրքում: “Առաջ Հայաստան”,-երեկ Henaran.am-ի հետ զրույցում ասել էր Ռուբիկը` խոստանալով […]

Հրադադարի պահպանման ռեժիմի 150 խախտում` ավելի քան 500 կրակոցներով

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել  է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 150 խախտում, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 500-ից ավելի կրակոց: ՊԲ առաջապահ ուժերը զերծ են մնացել հրահրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Henaran.am-ին […]

Սեյրան Օհանյանը երախատպարտ է իր մարտական ընկերներին /վիդեո/

Հայաստանի  Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 28-ը hամաժողովրդական տոն է համարում: “Ինչին որ հասել ենք, ժողովրդի միջոցով ենք հասել: 20 տարիների ընթացքում կայացած բանակ ունենք, որն իր կարեւոր առաքելությունն անում է, պաշտպանում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանները”,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ս. Օհանյանը: Պաշտպանության նախարարը առանձնահատուկ է համարում բանակի կայացման առաջին փուլը` շրջափակում, […]

’’Բանակի ձեռքբերումները չնկատելը սրտի եւ մտքի տեսողության հարց է՞ …/վիդեո/ /

Հայոց բանակն այսօր  20 տարեկան է: Անկասկած, Հայոց պատմության հազարամյա ընթացքի համեմատ, սա շատ փոքր ժամանակահատված է: Փոքր է նաև մեր ունեցած զինվորների թիվը, եթե համեմատելու լինենք Տիգրան Մեծի, Արտաշեսի, Տրդատի, և այլ մեր մեծանուն արքաների գլխավորած բանակների հետ: Փոքր է նաև մեր պետությունը: Բայց այս ամենին  հակառակ` մեծ են Հայոց բանակի անելիքներն ու պարտավորությունները հայ ժողովրդի […]

Բանակի ձեռքբերումը` սպաներն են, բացթողումը` կարգապահությունը. Յու. Խաչատուրով

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը՝ Եռաբլուրում պատասխանելով լրագորղներին հարցերին մասնավորապես բանակի ձեռքբերում է համարել սպայական կազմը: Բացթողումներից առանձնացրեց կարգապահությունը “Աշխատում ենք դա էլ պակասացնել, եւ բոլոր մեղավորները կպատժվեն”,-ասաց նա: Իսկ այն հարցին, թե ինչու վերջին տարիներին ադրբեջանական կողմից սպառանալիքներ  համարյա չեն հնչում`Խաչատուրովը ասաց. “Ալիեւին պետք է հարցնեք: Իրավիճակն այնտեղ լավ չէ: Ասում են, այդ երկիրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի