05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

“Բանակի 20-ամյակի առթիվ կբացե՞ն մեր դուռը”. հարցնում է “Եղնիկներում” “կիսաջան” եղած զինվորի հայրը

2o11թ. սեպտեմբերի 27-ին սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ի “Եղնիկներ” զորամասից Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխված զինծառայող Ժորա Մկրտչյանը երկարատեւ բուժում ստանալուց հետո  ոչ պիտանի է ճանաչվել զինծառայության համար: Նա անցած տարվա դեկտեմբերի 9-ին տուն է վերադարձել: Նրա հոր` Մկրտիչ Մկրտչյանի պատմելով, որդին արդեն ապաքինվում է, պարզապես շատ է քնում: “Չգիտեմ, քիչ ուտում, սաղ օրը քնած ա, […]

Ադրբեջանցի զինծառայողը ինքնակամ գերի է հանձնվել

Հունվարի 23-ին ժամը 15.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Վերին Չայլուի ուղղությամբ) ՊԲ դիրքապահ ուժերին ինքնակամ գերի է հանձնվել ադրբեջանական բանակի 1-ին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող, սերժանտ Մամեդբագրլու Թալըբ օղլի Ախունդզադեն: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզվում են: Henaran.am-ին փոխանցում են ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից

Հայաստանում է ՆԱՏՕ-ի տարածաշրջանային անվտանգության վարչության պետը

Հունվարի 23-ից 24-ը աշխատանքային այցով ՀՀ պաշտպանության նախարարությունում է գտնվում ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի համագործակցության և տարածաշրջանային անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր Կարլոս Բրանկոյի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է քննարկել ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացմանը միտված նոր նախաձեռնությունները: ԳեներալԿ.Բրանկոն ծանոթացման այցով գտնվեց նաև ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հադես […]

ՀՀԿ-ի ամենամյա անվանական կրթաթոշակները տրվեցին ուսանողներին

Հունվարի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում  տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այն այս անգամ նվիրված էր  Բանակին:  Արդեն 5-րդ տարին է, ինչ ռազմական ուսումնական հաստատությունների եւ բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջեւ անցկացվում է ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են “Գարեգին Նժդեհի”, “Աշոտ Նավասարդյանի”, “Վազգեն […]

Սահմանին արձակվել է 700 կրակոց

Համաձայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի  օպերատիվ տվյալների, հունվարի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1300 կրակոց: Խախտումների հաճախականությունն առավել ինտենսիվ բնույթ է կրել հունվարի 18-ին […]

Սեյրան Օհանյանի առաջարկով կքննարկվի ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների դրամական բավարարման հարցը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օրերս դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին` քննարկելու զինծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների դրամական բավարարման հարցը: Այս մասին այսօր Henaran.am-ին   տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլո խոսնակ Դավիթ Կարապետյանը: Հիշեցնենք, որ գործող կարգի համաձայն, զինված ուժերում  մահացած զինծառայողների ընտանիքներին հատկացվող դրամական օժանդակությունն անհամաչափ է բաշխվում եւ ինքնասպանություն գործած զինծառայողների հարազատներին […]

Գեւորգ Կոստանյանը գլխով է պատասխանատու

“Ինձ համար, որպես քաղաքացի, որեւէ տարբերություն չկա, թե հանցագործը որ հոդվածով կդատվի, բայց, որպես դատախազ, ես գլխով պատասխանատու եմ ցանկացած որակման համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ են զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերի փաստով քրեական գործերը, որպես կանոն  հարուցվում ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հոդվածով, այլ ոչ սպանության, ասել է ՀՀ զինդատախազ Գեւորգ […]

Էսենցիա խմած ենթասպան մահացել է. քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ենթասպան իր բնակարանում էսենցիա է օգտագործել: Նրան հայտնաբերել է կինը եւ տեղափոխել “Գրիգոր Լուսավորիչ”  բժշկական կենտրոն, որտեղ նա մահացել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ղեկավար Արմեն Հարությունյանը: “Գործով նյութերի նախապատրաստման ընթացքում որոշակի հիմքեր կային ենթադրելու, չեմ կարծում որ ծառայության հետ կապված, ինքնասպանության հասցնելու  […]

Քննչական փորձարարության արդյունքների կեղծման մասին խոսք լինել չի կարող. զինդատախազը` Օհանջանյանի գործի մասին

ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր ասուլիսի ժամանակ լրագրողների խնդրանքով անդրադարձել է Կարճաղբյուրի զորամասում զոհված ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործին եւ  նրա  ծնողների այն պնդմանը, թե իբր փորձաքննության արդյունքները կեղծվել են: Լրագրողը, մասնավորապես, զինդատախազից հետաքրքրվեց, թե զինդատախազը եղել է դեպքի վայրում, “ինչո՞ւ արձանագրություն չի կազմվել գործի առնչությամբ ,  եւ ինչո՞ւ են փաստերն աղավաղվել”: Զինդատախազը ի պատասխան […]

ԶՈւ մահվան ելքով դեպքերն ակնհայտորեն նվազել են. ցուցանիշները զինդատախազին դեռ չեն գոհացնում/վիդեո/

ՀՀ զինված ուժերում 2011 թվականին արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում: Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը: Նրա խոսքով, նախորդ տարվա ընթացքում  արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված 36 դեպք, 2010 թ. 54 դեպքի դիմաց: Արձանագրված դեպքերից  30-ը կատարվել է  հանցագործության հետեւանքով, այդ թվում 10-ը` հակառակորդի կողմից կատարված: “Մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի