21-ամյա Ռուբիկ Միքայելյանը սահմանեց Գինեսի ռեկորդ /վիդեո/

Հունվարի 28-ին` Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի օրը ժամկետային զինծառայող, սերժանտ Ռուբիկ Միքայելյանը “Գրանդ սպորտ” մարզա-առողջարարական համալիրում 3 ժամ 21 րոպեում կատարեց 7500 արտակորում՝ գերազանցելով իր նախորդ ռեկորդը: Հիշեցնենք, որ նրա նախկին ռեկորդը 6500 հատ էր:
Հայոց բանակի սերժանտի անունը ընդգրկվելու է Գինեսի ռեկորդների գրքում:
“Առաջ Հայաստան”,-երեկ Henaran.am-ի հետ զրույցում ասել էր Ռուբիկը` խոստանալով անպայման բարձր պահել Հայաստանի անունը:
Ռուբիկ Միքայելյանը ծննդով լոռեցի է, եւ ավարտել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի սամբոյի բաժինը:
http://www.youtube.com/watch?v=3Y0mHu3nvGM
Տեսանյութը` “ԱՐ” հեռուստաընկերության