23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

’’Բանակի ձեռքբերումները չնկատելը սրտի եւ մտքի տեսողության հարց է՞ …/վիդեո/ /

Հայոց բանակն այսօր  20 տարեկան է: Անկասկած, Հայոց պատմության հազարամյա ընթացքի համեմատ, սա շատ փոքր ժամանակահատված է: Փոքր է նաև մեր ունեցած զինվորների թիվը, եթե համեմատելու լինենք Տիգրան Մեծի, Արտաշեսի, Տրդատի, և այլ մեր մեծանուն արքաների գլխավորած բանակների հետ: Փոքր է նաև մեր պետությունը: Բայց այս ամենին  հակառակ` մեծ են Հայոց բանակի անելիքներն ու պարտավորությունները հայ ժողովրդի հանդեպ, ինչպես նաեւ հաղթանակը, որ ունեցանք, որի կերտման ճանապարհին ծնվեց արդեն երիտասարդ մեր բանակը:

Այս կարճ ժամանակահատվածում չենք կարող չնկատել, որ հայկական բանակը կատարել և կատարում է իր առջև դրված խնդիրները:

Ինչպես Հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում. ’’Բանակի ձեռքբերումները չնկատելը տեսողության հարց է, սրտի և մտքի տեսողության հարց է: Երկրի առանցքը բանակն է:

Բանակ չունեցանք, մեզ ոչ ոք չի հարգելու: Ինչ-որ թերություններ կունենանք, դրանք անցողիկ բաներ են, կարևորը` զսպանակը կայացած է: Ու էդ զսպանակի զսպանակը բանակի հրամանատարներն են: Պետությունը նրանց վրա է կանգնում: Սիրեք-չսիրեք, նրանց վրա է կանգնում:Մտածեք էս բանակի մասին, սա է էս երկրի փրկությունը’’:

Անգամ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն  է նկատել հայկական բանակի գերազանցությունը և մի առիթով ավտրիական Der Standard պարբերականին տված հարցազրույցում ասել.’’Հայաստանը, որի բնակչությունը մոտ 3 միլիոն է, ներկայումս ունի 71-հազարանով բանակ, իսկ Ադրբեջանում, որի բնակչությունը կրկնակի անգամ ավելի է, զինված ուժերի թվակազմը ընդամենը 63 հազար է’’:

2011թ սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության 20-ամյա տոնին նվիրված ռազմական շքերթի անցկացումը Երևանի սրտում ցույց տվեց հայկական բանակի հզորությունը: Այդ զորահանդեսին ներկայացվել էր ռազմական տեխնիկայի ավելի քան 300 միավոր:

Բացի զրահատեխնիկայից, ցուցադրվեց նաև այնպիսի հզոր տեխնիկա, ինչպես ‘’Տոչկա-Ու’’տակտիկական հրթիռային համալիրները, շարժական զենիթահրթիռային C-300 PM համակարգը, ինչպես նաև ‘’Կռունկ’’ հայկական ռազմարտադրության անօդաչու թռչող սարքերը: Զորահանդեսը լայն արձագանք գտավ աշխարհում, ինչը Ադրբեջանին հոգեբանական ճգնաժամի մեջ գցեց:

Այսօր, երբ նայում ենք անցյալին, ամենայն հպարտությամբ կարող ենք հայտարարել, որ մեր բանակն իր սխրագործություններով, նահատակներով, մարտիրոսներով ու ֆիդայիններով ականջալուր է եղել ու հետեւել Վարդանանց քաջամարտիկ զորավար Վարդան Մամիկոնյանի պատգամին. ՞Ով իմ քաջ նիզակակիցներ, մեր քաջության հետ վատություն եւ վախկոտություն չխառնենք՞:

Բլոգներից մեկում ‘’Dabavoq’’ անունով օգտատերը հայկական բանակի տեղի անտեղի շահարկումներից հոգնած` գրում է.

‘’ Մի կարևոր բան կա, եթե ոչ ամենակարևորը. ծառայության մեջ գտնվող հայ զինվորի վրա քար գցողը, ով ուզում է լինի, ինչ պատճառով ուզում է լինի, իմ անձնական թշնամին է: Ես հայ զինվորի ցավը տանեմ: Ամեն հայ զինվորին տեսնելիս ես ուրախություն եմ ապրում’’:

Շնորհավոր տոնդ,  20 տարեկան Հայոց բանակ: Թող  Հայոց երկրում միշտ  խաղաղություն լինի, իսկ Հայոց բանակը միշտ  զորեղ և ամուր լինի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ