23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԵՄ-ն անընդունելի է համարում ԼՂ խնդրի լուծման ռազմական մեթոդը. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է հերթական այցով  Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային իրադրության, տարածաշրջանային խնդիրների և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Ֆիլիպ Լեֆորը նշել է, որ Եվրամիությունը հաստատակամ է տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորման և ամրապնդման իր առաքելությունը շարունակելու, այդ թվում ԼՂ հակամարտության արագ հանգուցալուծմանն ուղղված իր ջանքերում և անընդունելի է համարել ռազմական ճանապարհով խնդրի լուծման փորձերը:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանն իր հստակ և հրապարակային դիրքորոշմամբ միարժեքորեն պաշտպանում է հակամարտությունները խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու միջազգային սկզբունքները` շեշտելով, որ հարևան երկրի կողմից տարբեր մակարդակներում և տարբեր ժամանակահատվածներում հնչեցված դիրքորոշումները մշտապես եղել են իրարամերժ և բանակցային ճանապարհով խնդիրը լուծելու պատրաստակամությունը շարունակաբար ուղեկցվում է ռազմատենչ հայտարարություններով` հանդիսանալով բանակցային գործընթացի երկարաձգման պատճառ:

ԱԱԽ քարտուղարը հավելել է, որ այնուհանդերձ Հայաստանը եղել և մնում է  տարածաշրջանում գործընկերային և կառուցողական մթնոլորտի ձևավորման ջատագովը:

Henaran.am-ին հաղորդում են ԱԱԽ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ