Բանակի ձեռքբերումը` սպաներն են, բացթողումը` կարգապահությունը. Յու. Խաչատուրով
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը՝ Եռաբլուրում պատասխանելով լրագորղներին հարցերին մասնավորապես բանակի ձեռքբերում է համարել սպայական կազմը: Բացթողումներից առանձնացրեց կարգապահությունը “Աշխատում ենք դա էլ պակասացնել, եւ բոլոր մեղավորները կպատժվեն”,-ասաց նա:
Իսկ այն հարցին, թե ինչու վերջին տարիներին ադրբեջանական կողմից սպառանալիքներ համարյա չեն հնչում`Խաչատուրովը ասաց. “Ալիեւին պետք է հարցնեք: Իրավիճակն այնտեղ լավ չէ: Ասում են, այդ երկիրը սուլթանական է: Եւ նա զգում է դա”:
“Մենք փոխվել ենք, մենք հզոր բանակ ենք դարձել”,-վերջում ասաց Յուրի Խաչատուրովը` բոլորին շնորհավորելով տոնի առթիվ: