“Հայոց արծիվների” բանակային տարին շարունակվում է
“Տարին հոբելյանական է, եւ չպետք է սահամանափակվենք միայն հունվարի 28-ով: Բանակին նվիրված միջոցառումները պիտի անկախ օրվանից եւ տարվանից լինի, միշտ բանակին պետք է մեծարել եւ ուշադրություն դարձնել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:
Այդ իսկ պատճառով 2012թ-ը կազմակերպությունը հայտարարել է Ազգային բանակի տարի եւ հանրապետության տարբեր մարզերում տեղակայված զորամասերում միջոցառումներ է կազմակերպելու:
Իսկ բանակի կազմավորման օրը ‘արծիվները’ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում էին: Հուշամեդալներ, նվերներ, հայրենասիրական համերգ, եւ իհարկե մի-մի գավաթ գինի` հանուն հայկական բանակի հզորացման:
‘Յուրաքանչյուր հայ մարդ, հայ ընտանիք շատ լավ պիտի գիտակցի հայ սպայի, հայ զինվորի հաղթանակած ոգին, արցախյան փառավոր հերոսամարտը եւ յուրաքանչյուր հայ մարդ, հայ ընտանիք իր մասնակցությունը պիտի ունենա հայոց պետականության հզորացման գործում` լինելով միասնության տանիքի տակ: Միասնության տանիքը հայոց ազգային բանակն է, հայոց նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրելով ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը` այսօր ավելի, քան երբեւէ դուք կլինենք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, այդ ժամանակ ես կասեմ Ձեզ`կեցցեք դուք, կեցցե հայոց ազգային բանակը, կեցցե հայոց նախագահը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը’,-զորամասում ասաց Խ. Ասրյանը:
Նշենք, որ կազմակերպության կողմից անցկացվող բանակին նվիրված միջացոռւմները չեն սահմանփակվելու համերգներով: Դրանք բազմաբնույթ են լինելու` ռազմահայրենասիրական, շարային եւ կրակային, սպորտային, բնապահպանական: