04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ադրբեջանական զլմ-ները տեսանյութ են հրապարակել իբր «ՀՀ զինծառայողի» մասնակցությամբ /տեսանյութ/

Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որում պատկերված տղամարդուն ներկայացնում են իբրեւ ՀՀ զինծառայող։ Հրապարակված տեսանյութի մեջ պատկերված է տղամարդու հարցաքննությունը։ Տղամարդը ոչ սահուն, կոտրատված հայերենով տեղեկացնում է, թե ինքն իբր ինքը Զավեն Հովհաննեսի Կարապետյանն է՝ ծնված 1974 թվականի նոյեմբերի 16-ին, Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում։ Տեսանյութում պատկերված տղամարդը «խոստովանում է», որ իբր ինքը պայմանագրային զինծառայող է […]

«Պրոբացիոն ծառայությունը մեծ դեր է զբաղեցնելու երկրում»

Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանն Կառավարության ծրագրի մասին արտահերթ ելույթում խոսեց դատական-իրավական ոլորտում նախատեսվող փոփոխություններից: Նախ նա նշեց, որ շատ են ավելացել դատական վեճերը, ինչը նշանակում է, որ քաղաքացիները վստահում են դատարաններին: «Միաժամանակ, դա ավելի է վերհանում այն խոցերը, որ դեռևս առկա են համակարգում»,-նշեց նախարարը:  Վերջինս հայտնեց, որ նոր քրաեական ու քաղաքացիական դատավարության օրենսգրքերի ներկայացում է նախատեսվում […]

«Սասնա ծռեր»-ը չեն լռում.թեժ իրավիճակ դատարանում

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով դատական նիստը կրկին ընդմիջվել է: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հորդորել է  ամբաստանյալներին հարգել դատարանին: Այս հայտարարությունը բարկացրել է  ամբաստանյալներին: «Եթե հարգեինք դատական մարմնին, այսօր այստեղ չէինք լինի, ստրուկի նման ծառայում եք»,- դատավորին դիմել է ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը: Երբ Արտուշ Գաբրիելյանը նշել է , որ կողմերը հնարավորություն ունեն բացարկ հայտնել դատավորին, […]

Չեմ համարում նկատողություն. Արփինե Հովհաննիսյանը՝ Դավիթ Հարությունյանից (տեսանյութ)

«Այո, մոտեցումները կփոխվեն, որոշները կմնան նույնը, բայց դա կլինի իմ աշխատանքային մոտեցուներով պայմանավորված»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ԵԽԽՎ հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանը: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը վստահել է Արփինե Հովհաննիսյանին: Նախկինում այն ղեկավարում էր Հերմինե Նաղդալյանը: Ինչ վերաբերվում է օրերս Արդարադատության ներկայիս նախարար Դավիթ Հարությունյանի հնչեցրած գնահատականին, […]

Բանավեճ է, ինչը ողջունելի և ողջամիտ է. Կոստանյանը՝ Սվիտալսկուց

«Ես կարող եմ այդ առաջարկի վերաբերյալ իմ կարծիքը հայտնել այն դեպքում, երբ որ տեսնեմ, թե այդ առաջարկի համար ինչ հիմքեր է ունեցել դեսպանը, ինչու է ինչ-որ տեղեկատվության վերլուծության արդյունքում հանգել այն եզրակացության, որ խնդիրը ԿԸՀ-ում քաղաքացիական հասարակության բացակայությունն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար […]

Ռուսաստանը ոչնչացրել է Թուրքիայից ներկրված լոլիկը

Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Rosselhoznadzor) համապատասխան մարմինները ոչնչացրել են Թուրքիայից Կալինինգրադ քաղաք արտահանվելիք լոլիկները (196կգ): Այդ մասին հայտնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը: Rosselhoznadzor-ի հայտարարության մեջ ասվում է, որ  մինչև Կալինինգրադ հասնելը, Ռուսաստանի անցակետերից մեկում,  լոլիկների հետ կապված հետազոտություն է անցկացվել, որի ընթացքում լոլիկների մեջ հայտնաբերվել է մարդու առողջության համար վնասակար միջատ: Չնայած, […]

«Սասնա ծռեր» խմբի գործով դատը վերսկսվեց

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ վերսկսվել է  «Սասնա ծռեր» խմբի 14 անդամներով գործով արտագնա դատական նիստը: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր մեկ ժամ ուշացումով մեկնարկած դատական նիստն ընդմիջվել էր, քանի որ փաստաբանները թույլ չէին տվել խուզարկել իրենց և  հրաժարվել էին ներս մտնել: Ընդմիջումից հետո հայտնի դարձավ, որ նիստերի դահլիճ […]

«Լայքամոլության» հետեւանքները․ սպառնացել է երեխային ցած նետել պատուհանից /ֆոտո, տեսանյութ/

Ֆեյսբուքում լայք հավաքելու մոլուցքը մարդկանց ինչի ասես չի դրդում։ Ալժիրում տղամարդը Ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել եւ մակագրել, որ եթե 1000 լայք չհավաքի, «երեխային ցած կգցի»։ Նշենք, որ տղամարդը երեխային 15 հարկանի շենքի պատշգամբից հանել էր և լուսանկարել։ Լուսանկարը սոցիալական ցանցերում բուռն քննարկման է ենթարկվել։ Օգտատերերը պահանջել են, որպեսզի տղամարդուն ձերբակալեն, քանի որ նրա արարքը երեխաների իրավունքների […]

«Սասնա ծռեր» խմբի գործով նիստը դեռ չմեկնարկած ընդմիջում հայտարարվեց

Այսօր նշանակված «Սասնա ծռեր» խմբի 14 անդամներով գործով արտագնա դատական նիստը դեռ չմեկնարկած ընդմիջում հայտարարվեց: Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ Շուրջ 1 ժամ ուշացումով նիստերի դահլիճ են  բերվեցին ամբաստանյալները: Քիչ անց դատավոր Արտուշ Գաբրիելյանը դահլիճից հեռացել է դահլիճից : Ավելի ուշ նիստին մասնակցած փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնել է, որ մեկ ժամով ընդմիջում է հայտարարվել: Նշենք, որ այս գործը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի