04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Դամբարաններ են թալանվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարանները քանդելու և թալանելու դեպքի առթիվ: 2017թ. հունիսի 12-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Կապան քաղաքի Շահումյան հանքավայրի մոտակայքում 2012թ. հայտնաբերված մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի տարածքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք քանդել և թալանել են երեք դամբարան: ՀՀ […]

Բանկի աշխատակցուհին խոշոր գումար է հափշտակել ու փախել

Խոշոր գողության դեպք է արձանագրվել Եղեգնաձորում։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ տեղի բանկերից մեկի աշխատակցուհին բանկից մոտ 40 միլիոն դրամ է հափշտակել ու դիմել փախուստի։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ոստիկանները փնտրում են երիտասարդ կնոջը։  

Լուրջ սկանդալ է հասունանում. Ժողովուրդ

Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում. այս օրերին ՀՔԾ հարցաքննության են հրավիրվում քրեական գործեր քննող դատավորները: Նրանց թիվը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մոտ չորս տասնյակ է: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, դատավորները կամ նրանց օգնականները դատավճիռները շատ դեպքերում օրենքով սահմանված կարգով չեն ուղարկել իրավապահ մյուս մարմիններին՝ ի կատար ածելու: Արդյունքում ամբաստանյալները կալանավորվելու փոխարեն մնացել են ազատության մեջ […]

Կրակոցներ Երևանում. 23-ամյա երիտասարդը գլխի մասում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել

Հունիսի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում են, որ «գլխի հրազենային վնասվածք» ախոտրոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբի մի մասը ՝ բաժնի պետ Զոհրաբյանի գլխավորությամբ, մեկնում […]

Կանանց մասնակցությամբ ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 03։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 22 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունենում և մի քանի հոգի մի աղջկա քաշքշում են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնում ոստիկանության Երևան […]

«Էլ հույս չունեմ…»

«Ամուսնուս վիճակը բանտում է ծանր, մերը ազատության մեջ՝ Սարի թաղում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով կալանավորված   Էդուարդ Զեյթունցյանի կինը` Լալա Բերնեցյանը: Բերնեցյանը նշեց, որ կամաց-կամաց կորցնում է հույսը, քանի որ ձեռնարկված բոլոր ակցիաները, խնդրանքները, դիմումները՝ ուղղված երկրի բարձրագույն ղեկավարությանը անպատասխան են մնացել.«Հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է դիմել, որ ամուսնուս ազատ արձակեն, բայց […]

Հակառակորդը դիվերսիա է ձեռնարկել եւ 4 զոհ տալով՝ հետ շպրտվել /ֆոտո/

Ս.թ. հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակագերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ` հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային […]

ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել՝ ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից: Նախնական տվյալներով՝ քաղաքացին ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն ներկայացրած փաստաթղթերի հետ մեկտեղ 2017թ. […]

Տիգրան Ուրիխանյանը տեսախցիկների առաջ ցուցմունք չի տա

Երևանի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների իրավասության դատարանում  շարունակվում է «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի դեմ գործի դատավարությունը: Այսօր՝ հունիսի 22-ին ցուցմունք պետք է տար  ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Սակայն պատգամավորի ներկայացուցիչը՝ Կարմեն Պողոսյանը դատարանին հայտնել է, որ Տիգրան Ուրիխանյանը տեսախցիկների ներկայությամբ հրաժարվում է ցուցմունք տալ։ Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը ճանաչվել է տուժող Անալիտիկ […]

Ավարտվել է Սարի թաղում լրագրողների աշխատանքը խոչընդոտած ևս մեկ անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևանի բնակիչ Սարգիս Սահակյանը խոչընդոտել է «1in.am»  էլեկտրոնային լրատվական կայքի լրագրող-օպերատոր Դավիթ Հարությունյանի մասնագիտական օրինական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի