04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպվել է նրա եղբոր դիրքերի թուլացման համար

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանը քրեական աշխարհում հայտնի Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործով հրապարակեց դատական ակտը: 46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, […]

Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի մասնակցությամբ կրակոցների գործը դատարանում է

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 14-ին զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպով հարուցված քրեական գործի նախաքննություն ավարատվել է, գործն արդեն դատարանում է:   Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Հակոբ Մելքոնյանի եւ ՀՀԿ-ական գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանի միջեւ միջադեպի գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Այն […]

Քրեական գործ՝ պաշտոնեական անփութություն թույլ տալու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի առանձին աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութություն թույլ տալու դեպքի առթիվ։ 2017թ. մայիսի 29-ին ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ քննչական բաժնից բացակայում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի […]

Կոստանյանից հետո. Հրապարակ

Դատախազության համակարգում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյա­նից դժգոհությունները գնալով խորանում են: Անհավասարակշիռ Եւ էքսցենտրիկ Կոստանյանին փոխարինած համեստ տղան «մուզ-մուզ» իր գործը տեսնում է’ «վերջիններին» բերում առաջին պլան, փոփոխություններ կատարում ստորին օղակներում: Որեւէ մեկի հետ ակնհայտ առճակատման չի գնում, սակայն այնպիսի պայմաններ է ստեղծում, որ անցանկալի- ներն ինքնակամ հեռանան: Օրինակ’ մոտ մեկ-երկու ամիս առաջնա քաղաքի լավա­գույն […]

Տղամարդը և կինը՝ խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Նոր Նորքի և Արաբկիրի բաժինների ծառայողները հունիսի 21-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ամիրյան փողոցի թիվ 28 շենքի մոտից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Արման Ս.-ին, որը 2016 թ. հուլիսի 22-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: *** Ոստիկանության Նոր Նորքի և Արաբկիրի բաժինների […]

Լոռիում դանակահարել են երկու երիտասարդների

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի երկու բնակչի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2016 թվականի հունիսի 08-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից  հաղորդում էր ստացվել առ այն, որ «որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակիչ, 1997թ.  […]

14-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած

Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 14-ամյա Թամարա Աթանեսյանը: «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02( 010) 42 02 02, (099) 99 03 13, (096) 66 13 13 հեռախոսահամարներով»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Գրավի դիմաց ազատվել է Դավիթ Հովհաննիսյանը

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հունիսի 21-ին վճիռ կայացրեց 1 մլն. գրավի դիմաց ազատ արձակել «Ոտքի´ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանին: «Ոտքի, Հայաստան» շարժման փոխանցմամբ, 2016թ հուլիսի 29-ին Սարի Թաղի հայտնի դեպքերից հետո, երբ ոստիկանությունը վայրագ կերպով ցրեց ժողովրդի խաղաղ ցույցը, «Ոտքի՛, Հայաստան» ՔՇ անդամ Դավիթ Հովհաննիսյանը ձերբակալվեց: Նրան անհիմն, այսինքն` առանց որեւէ […]

Սասնա ծռերի գործով դատական նիստը հետաձգվեց

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր  պատժամիջոց կիրառեց նաեւ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ: Դատավորը հայտարարեց, որ Մուշեղ Շուշանյանը դահլիճը լքել է առանց թույլտվության: Նշենք, որ մինչ այդ դատարանը պատժամիջոց էր կիրառել Վարուժան Ավետիսյանի նկատմամբ եւ նրան հեռացրել նիստերի դահլիճից: Մեկ ժամ ընդմիջումից հետո Ավետիսյանը վերադարձավ դահլիճ, իսկ Մուշեղ […]

Մենք մատաղ չենք. Սասնա ծռերը բարկացած են

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով դատական նիստին  ընդմիջումից հետո նիստերի դահլիճից հեռացված Վարուժան Ավետիսյանը բերվեց դահլիճ: Հիշեցնենք՝ Վարուժան Ավետիսյանը զինված ապստամբության կոչ արեց, ինչի պատճառով  նիստը հետաձգվեց: «Ոչ մեկդ անշնորհք բաներ չեք անում»,- ամբաստանյալներին դիմեց դատավորը: Ամբաստանյալները բորբոքվեցինարձագանքելով՝  «Մենք մատաղ չենք մենք»: Այնուհետեւ Պավլիկ Մանուկյանը  նշեց՝  դատարանն իրավազոր չէ որոշումներ կայացնելու: Պավլիկ Մանուկյանը փորձեց խոսել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի