26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպվել է նրա եղբոր դիրքերի թուլացման համար

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանը քրեական աշխարհում հայտնի Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործով հրապարակեց դատական ակտը:

46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով կյանքից զրկել է սպանության կատարող Մովսես Ներսիսյանին: Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարվել է 2014 թվականի հունվարի 27-ին՝ նա կրակոցներով սպանվել է իր շենքի բակում:

Առավել դաժան ճակատագրի, ըստ այս քրեական գործի, արժանացել է Մովսես Ներսիսյանը՝ Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարողը: Սպանության հետքերը թաքցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Իսրայել Սարգսյանի կողմից Մովսեսը ենթադրաբար սպանվել է 2014 թվականի փետրվարի 1-ին՝ «Մագնում» հյուրանոցում: Սպանությունից հետո Իսրայելը Մովսեսի դիակը նետել է իր հողամասի տարածքում գտնվող դիտահորի մեջ:

Այս գործի առանձնահատկությունն այն է, որ սպանության մեղադրանք է առաջադրվել՝ տուժող Մովսեսի դիակը հայտնաբերված չլինելու պայմաններում: 2014 թվականի փետրվարի 1-ից մինչ օրս Մովսես Ներսիսյանի մասին ոչ մի տեղեկություն չկա, նրա դիակը հայտնաբերված չէ:

Իսրայել Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել նաև ապօրինի կերպով «ՏԿ» մոդելի ատրճանակ, փամփուշտներ և այլ ռազմամթերք ձեռք է բերելու, կրելու, գործադրելու համար:

Գործով մեղադրող դատախազը իր ճառում հաստատված է գնահատել առաջադրված բոլոր մեղադրանքները, նշել է, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպվել է նրա եղբոր՝ Կայարանցի Թևոսիկի դիրքերը թուլացնելու նպատակով:

Դատախազը միջնորդել է Իսրայել Սարգսյանին մեղավոր ճանաչել մեղսագրված բոլոր արարքների համար ու դատապարտել 25 տարի ազատազրկման:

Արթուր Սաֆարյանի իրավահաջորդ Թևոսը իր ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի միջոցով դատարանից պահանջել է  ոչ թե 25 տարով, այլ ցմահ ազատազրկել Իսրայել Սարգսյանին:

Իսրայել Սարգսյանն ու նրա շահերի պաշտպանը պահանջել են, որ դատարանը կայացնի արդարացման դատավճիռ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ