04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում

Վրաստանի Մառնեուլի – Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել է ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուս։ Ավտոբուսը պատկանում է «Ալբերտ տուր» ընկերությանը: Ընկերությունը մասնակցել է Երևան–Բրյանսկ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար հայտարարված մրցույթին: Սակայն վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում։ Այն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել։ Դրանից բացի, գործունեության ընթացքում ընկերությունը թույլ է տվել մի շարք խախտումներ, […]

Մոսկվա-Երեւան ավտոբուսը շրջվել է. կան վիրավորներ

Նախօրեին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը վթարի է ենթարկվել Վրաստանում` Մարնեուլի քաղաքի մոտակայքում: Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն, հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ավտոբուսը շրջվել է: Ավտովթարի արդյունքում 3 կին տեղափոխվել է հիվանդանոց:  Վրաստանում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքն էլ տեղեկացնում է, որ Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող Scania մակնիշի 97 DT […]

Որդին ավտոտնակում հայտնաբերել էր հանգուցյալ հոր զինամթերքը

Ոստիկանության Մալաթիայի բաժնում 1978 թ. ծնված Հրաչյա Պ.-ից ահազանգ էր ստացվել, որ ավտոտնակում զինամթերք է հայտնաբերել: Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Անդրանիկի փողոցի 90 շենքի դիմաց գտնվող, Հրաչյա Պ.-ին պատկանող ավտոտնակի նկուղից հայտնաբերել է կարճեցված փողով, 16 մմ տրամաչափի ողորկափող հրացան՝ քանդված վիճակում, և 5.45 մմ տրամաչափի 50 փամփուշտ:  Ըստ Հրաչյա Պ.-ի հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանել է […]

Կանադայում կարող են խլել նրանց երեխաներին, ովքեր դեմ կարտահայտվեն ԼԳԲՏ անձանց

Հունիսի սկզբին Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանն օրենք է ընդունել, որը թույլ է տալի խլել այն մարդկանց երեխաներին, ովքեր քննադատում են ոչ ավանդական ամուսնությունները եւ գենդերային խտրականություն են քարոզում, հայտնում է kolokolrussia.ru-ն։ Այս օրենքը խիստ քննադատության է արժանացել քրիստոնյա ընտանիքների շրջանում, քանի որ նրանք նախընտրում են իրենց երեխաներին հոգեւոր կանոններ դաստիարակել։ Նրանք այս նոր օրենքն անվանում են […]

Գողացված քարտով կանխիկացվել է 160.000 դրամ /տեսանյութ/

Տեսախցիկը ֆիքսել է Երեւանում 1 ամիս առաջ գողացված քարտով բակոմատից գումար կանխիկացրած անձին: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ մայիսի 26-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ խանութներից մեկից գողացել էին պայուսակը, որի մեջ եղել էին բանկային քարտեր: Պարզվել է, որ նախորդ օրը գողացված քարտով բանկոմատից կանխիկացրել էին 160 հազար դրամ: Բանկոմատի տեսախցիկը ֆիքսել է […]

Քրեական գործ` ընտրախախտումների փաստով

Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով նախապատրաստված նյութերի համաձայն, Երևանի ավագանու ընտրություններից հետո` 2017 թվականի մայիսի 16-ին, թիվ 7/51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ պարզվել է, որ մի շարք անվավեր քվեաթերթիկների վրայից անհետացել են կողմ քվեարկած նշումների թանաքանյութերը: Մասնավորապես, նշված ընտրատեղամասի` […]

Մեղրիի մաքսակետում Ինտերպոլի կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Հունիսի 22-ին, ժամը 15.50-ին, Մեղրիի մաքսակետից ոստիկանության Մեղրիի բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1973 թ. ծնված Մեհդի Ն.-ն: Նա 2017թ. հունիսի 19-ից Թուրքիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 85 հոդվածի (անզգուշությամբ մահ կամ վնասվածք պատճառելը) 2-րդ մասի համաձայն` դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման: Մեհդի Ն.-ն հունիսի 19-ից Ինտերպոլի կողմից գտնվում էր հետախուզման մեջ:

Իրավիճակը չի փոխվել. նոր հիմքե՞ր «Սասնա ծռերի» համար (տեսանյութ)

 «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գտնում է, որ անցած տարի հուլիսին տեղի ունեցած իրադարձությունները՝ «Սասնա ծռերի» հետ կապված, ունեին իրենց դրդապատճառները, որոնք հիմնականում քաղաքական էին: «Սա ուղղակի խանութի թալան չէր, սա վատ կառավարման հետևանք էր, հետևանքն էր նաև ապրիլյան պատերազմի»,-այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց նա: Պատգամավորը նշեց, որ Կառավարությունն, իշխող կուսակցությունը ցույց են տալիս, որ […]

Էքստրասենսի սպանության գործում նորություններ կան

Երևանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվել է  էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատական նիստիը:  Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը դատարանին միջնորդել է իրեն հանրային պաշտպան տրամադրել: Դատարանը  բավարարել  է ամբաստանյալի միջնորդությունը և  գրություն ուղարկել Հանրային գրասենյակին Մուշեղ Մխիթարյանին պաշտպան տրամադրելու համար: Այսօրվա նիստին դատարանը հրապարակվել է քրեական գործով իրեղեն ապացույցները: Հրապարակվել են գործով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի