26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Լայքամոլության» հետեւանքները․ սպառնացել է երեխային ցած նետել պատուհանից /ֆոտո, տեսանյութ/

Ֆեյսբուքում լայք հավաքելու մոլուցքը մարդկանց ինչի ասես չի դրդում։

Ալժիրում տղամարդը Ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել եւ մակագրել, որ եթե 1000 լայք չհավաքի, «երեխային ցած կգցի»։ Նշենք, որ տղամարդը երեխային 15 հարկանի շենքի պատշգամբից հանել էր և լուսանկարել։

Լուսանկարը սոցիալական ցանցերում բուռն քննարկման է ենթարկվել։ Օգտատերերը պահանջել են, որպեսզի տղամարդուն ձերբակալեն, քանի որ նրա արարքը երեխաների իրավունքների շահագործում է։

Գործը հասել է դատարան, եւ արդյունքում Ալժիրի դատարանը 2 տարվա ազատազրկման է ենթարկել տղամարդուն։ Վերջինը, ով ներկայացել է երեխայի բարեկամ, չի ընդունել իր մեղքը ու հայտարարել է, որ լուսանկարը փոփոխված է։ Նա ասել է, որ պատշգամբում կային պաշտպանիչ խոչընդոտներ, որոնք պարզապես հեռացված են լուսանկարից։ Երեխայի հայրը եւս դատարանում հայտարարել է, որ տղամարդը պարզապես խաղացել է երեխայի հետ եւ պետք չէ նրան պատժել, սակայն դատարանը մերժել է նրա խնդրանքը և տղամարդուն դատապարտել 2 տարվա ազատազրկման։

9c0b6b33c8 d38f77bf_1 _96559691_baby_composite

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ