«Սասնա ծռեր»-ը չեն լռում.թեժ իրավիճակ դատարանում
«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով դատական նիստը կրկին ընդմիջվել է: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հորդորել է ամբաստանյալներին հարգել դատարանին:
Այս հայտարարությունը բարկացրել է ամբաստանյալներին:
«Եթե հարգեինք դատական մարմնին, այսօր այստեղ չէինք լինի, ստրուկի նման ծառայում եք»,- դատավորին դիմել է ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը:
Երբ Արտուշ Գաբրիելյանը նշել է , որ կողմերը հնարավորություն ունեն բացարկ հայտնել դատավորին, իրավիճակը ավելի է սրվել:
«Մենք բացարկ հայտնել ենք հանցավոր ռեժիմին, այդ բացարկը չի ընդունվել, սա պիտի ընդունվի, նոր հետո ասենք, թե դատավորին բացարկ հայտնում ենք, թե չէ: Հայ ժողովուրդը բացարկ հայտնել է ամբողջ համակարգին»,- ասել է ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը:
Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ դատարանը սանկցիա է կիրառել Եղիազարյանի նկատմամբ եւ 6 ժամով հեռացրել նիստերի դահլիճից:
Դատավորը մեկ ժամ ընդմիջում է հայտարարել: