04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կոչ եմ անում բոլորին՝ դադարեցրե՛ք այս ահագնացող փսիխոզը

Երեկ սոցցանցերում տեղեկություն տարածվեց, թե ոստիկանները բռնություն են գործել քաղաքացու վրա, այն է՝ «տշել են» փողոցում առևտուր անող տատիկի ծիրանները: Սկզբում սոցցանցերի օգտատերերի կարծիքները թեական էին, հետո սկսեցին դառնալ հաստատական, ապա այդ «հասատատականությանը» միացան նաև լրատվամիջոցները: Եվ բոլորն այնքան միանշանակ ու բարկացած, ասես անձամբ ներկա են եղել այդ «իրադարձությանը»: Ու ոչ ոք չի ուզում «հիշել», որ […]

Մեր իրավունքին ոչ ոք չի կարող բռնանալ. Ժիրայր Սեֆիլյանը բղավեց

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:  Քիչ առաջ դատարանը  սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի նկատմամբ` նրանց 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացնելով: Ներսես Պողոսյանն եւ Ժիրայր Սեֆիլյանը ոտքի չկանգնեցին դատարանի` դահլիճ մտնելու ընթացքում, որի պատճառով էլ նրանց նկատմամբ  դատական սանկցիա կիրառվեց: Ժիրայր Սեֆիլյանը տեղից […]

«Ոստիկանապետը այս ձևով կարող է ծառայություն մատուցել հանրապետության նախագահին»/տեսանյութ/

ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի դոցենտ, մասնագիտությամբ լեզվաբան Նարինե Դիլբարյանը չի զարմանում, որ մեր երկրում անարդարության և բռնության աճ է գրանցվում, բայց նա զարմանում է, որ քաղաքացիները չեն պայքարում դրա դեմ: Այս մասին նա շեշտեց այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Իսկապես ընտրություններում ՀՀԿ-ն ջաղջախիչ  հաղթեց և բոլորը ընդունեցին այդ հաղթանակը և հասարակությունը անգամ չընդվզեց, բայց պխետք է […]

Ավազակային հարձակում երեւանյան սուպերմարկետում

Սուպերմարկետի դրամարկղից, ավազակային հարձակմամբ, հափշտակվել է գումար. Հարուցվել է քրգործ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երեւանի սուպերմարկետներից մեկի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ.  հունիսի 30-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, […]

Խոստանում եմ նույն չոպեին հեռանալ ոստիկանության համակարգից. Օսիպյան

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերքում է այն լուրերը, որ որևէ կալանավորի, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, դատարանի դահլիճում բռնություն է կիրառվել։ Վալերի Օսիպյանը Գ. Սաֆարյանի մորը տեղեկացրեց, որ ինքն անձամբ զրուցել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագաքնման խմբի ներկայացուցիչների հետ, ովքեր տեսակցել են Գևորգ Սաֆարյանին։ «Եթե պարզվի, որ Գեւորգ Սաֆարյանին որեւէ ոստիկան մատով կպել է, […]

Ոստիկանապետի դիմումի համաձայն Փաստաբանների պալատում նշանակվել է ծառայողական քննություն

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դիմումի համաձայն` Փաստաբանների պալատի նախագահը նշանակել է ծառայողական քննություն: «Դիմումին արձագանքել ենք նույն օրը: Նշված փաստերը կվերլուծվեն և իրավական գնահատական կտրվի»,-լրագրողներին ասել է  Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահը նաև ստացել է ՊՊԾ գնդի գրավման գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ […]

Սեֆիլյանը բերվեց նիստերի դահլիճ

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում վերսկսվեց Ժիրայր Սեֆիլյանի և  մյուսների գործով դատական նիստը: Նիստի  կեսից դահլիճ բերվեցին Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը: Դատարանի ներս գալու ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Հրայր Թոփչյանը, Ներսես Պողոսյանը ոտքի չկանգնեցին: Գևորգ Սաֆարյանի ու Հրայր Թոփչյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց, նրանք  հեռացվեցին նիստերի դահլիճից 10 ժամով: Դատարանը կրկին ընդմիջում հայտարարեց: Նշենք, […]

Դատարանին չհարգեցին. հերթական սանկցիան

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում այսօր շարունակվել է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:  Դատական  նիստի կեսից Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճ է  բերվել գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը: Դատարանը լ է  որ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառված դատական սանկցիայի ժամկետը լրացել է: Նշենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում նրա նկատմամբ դատական սանկցիա էր […]

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել

Թեժ գծին ստացած ահազանգի հիման Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարան: Այցի ընթացքում կատարված աշխատանքների, տեղի ունեցած առանձնազրույցների արդյունքում դատավարության մասնակիցների, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել:

«Սասնա ծռեր»-ի հանդեպ հաշվեհարդար են տեսնում. իրավապաշտպան/տեսանյութ/

«Շուրջ մեկ տարի է անցել «Սասնա  ծռեր»,-ի  ապստամբության փորձից և զարմանալի էր, որ այս մեկ տարվա ընթացքում նրանց նկատմամբ չեղան բռնություններ,  անգամ ոստիկանական բաժանմունքներում: Մեկ տարի հետո արդեն կանգնեցինք մեկ այլ փաստի առաջ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Իրավապաշտպանը կատարվածը բացատրում է նրանով, որ այն ժամանակ «Սասնա ծռեր»,-ը վայելում էին հասարակության աջակցությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի