24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Ոստիկանապետը այս ձևով կարող է ծառայություն մատուցել հանրապետության նախագահին»/տեսանյութ/

ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի դոցենտ, մասնագիտությամբ լեզվաբան Նարինե Դիլբարյանը չի զարմանում, որ մեր երկրում անարդարության և բռնության աճ է գրանցվում, բայց նա զարմանում է, որ քաղաքացիները չեն պայքարում դրա դեմ:

Այս մասին նա շեշտեց այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Իսկապես ընտրություններում ՀՀԿ-ն ջաղջախիչ  հաղթեց և բոլորը ընդունեցին այդ հաղթանակը և հասարակությունը անգամ չընդվզեց, բայց պխետք է հասկանանք, որ կարճ ժամանակ հետո անգամ վարչապետը կարող է փոխվել»,-նշեց Դիլբարյանը:

Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման անդամների նկատմամբ դատական նիստերի դահլիճում, ինչպես նաև դատարանի նկուղում իրականացված բացահայտ բռնությանը  Դիլբարյանը նկատեց.«Ոստիկանապետը այս ձևով կարող է ծառայություն մատուցել հանրապետության նախագահին: Այսօր կատարվում է մի շատ վտանգավոր երևույթ, իրենք ուզում են ամրակայել հարցերը լուծելու ուժային մեթոդները: Այսինքն՝ ծեծով, բռնությամբ, փաստաբաններին ճնշելով…»,-ընդգծեց Նարինե Դիլբարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ