10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Սեֆիլյանը բերվեց նիստերի դահլիճ

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում վերսկսվեց Ժիրայր Սեֆիլյանի և  մյուսների գործով դատական նիստը:

Նիստի  կեսից դահլիճ բերվեցին Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը:

Դատարանի ներս գալու ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Հրայր Թոփչյանը, Ներսես Պողոսյանը ոտքի չկանգնեցին: Գևորգ Սաֆարյանի ու Հրայր Թոփչյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց, նրանք  հեռացվեցին նիստերի դահլիճից 10 ժամով: Դատարանը կրկին ընդմիջում հայտարարեց:

Նշենք, որ նախորդ դատական նիստին նրանց նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել, նրանք հեռացվել էին նիստերի դահլիճից 6 ժամով: Սակայն, դատարանը որոշում կայացրեց ապահովել նրանց ներկայությունը:

Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ