26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դատարանին չհարգեցին. հերթական սանկցիան

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում այսօր շարունակվել է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:  Դատական  նիստի կեսից Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճ է  բերվել գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը:

Դատարանը լ է  որ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառված դատական սանկցիայի ժամկետը լրացել է:

Նշենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում նրա նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել եւ նա երեք ժամով հեռացվել էր նիստերի դահլիճից:

Դատարանի ներս մտնելու ընթացքում ամբաստանյալներ Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը եւ Գեւորգ Սաֆարյանը ոտքի չկանգնեցին: Դատարանը դատական սանկցիա կիրառեց եւ նիստերի դահլիճից վեց ժամով հեռացրեց Գալուստ Գրիգորյանին, իսկ Հրաչ Թոփչյանի եւ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ որպես դատական սանկցիա կիրառվեց նախազգուշացումը:

Այսօրվա նիստի ընթացքում Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը հայտարարել էր, որ տեղեկություններ ունի, որ իր պաշտպանյալի նկատմամբ բռնի ուժ է կիրառվել: Նա ահազանգել էր ՄԻՊ, ՄԻՊ աշխատակիցները այցելել էին Գեւորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին եւ ներսես Պողոսյանին: Փաստաբան Նինա Կարապետյանցը լրագրողների հետ զրույցւոմ ասաց, որ ՄԻՊ ներկայացուցիչները Գեւորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի հետ զրուցել են, արտաքին զննությամբ նրանց վրա բռնությնա հետքեր չեն հայտնաբերվել: Նրանք ասել են, որ ամեն ինչ լավ է, իրենց հետ ոչ մի բան տեղի չի ունեցել:

Նշենք, որ այսօրվա նիստին ներկա չեն ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Ներսես Պողոսյանը. նախորդ դատական նիստին նրանց նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել, նրանք հեռացվել էին նիստերի դահլիճից 6 ժամով: Սակայն, դատարանը որոշում կայացրեց ապահովել նաեւ Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի ներկայությունը: Դատարանը հայտարարեց 10 րոպե ընդմիջում:

Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ