10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոստիկանապետի դիմումի համաձայն Փաստաբանների պալատում նշանակվել է ծառայողական քննություն

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դիմումի համաձայն` Փաստաբանների պալատի նախագահը նշանակել է ծառայողական քննություն: «Դիմումին արձագանքել ենք նույն օրը: Նշված փաստերը կվերլուծվեն և իրավական գնահատական կտրվի»,-լրագրողներին ասել է  Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը նաև ստացել է ՊՊԾ գնդի գրավման գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դիմումը. մեկամսյա ժամկետում պետք է քննարկվի կարգապահական վարույթ հարուցելու հարցը: Հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ ստուգելու փաստաբան Մուշեղ Շուշանյանի արարքում կարգապահական խախտման հատկանիշների առկայությունը և այդպիսիք հայտնաբերելուց հետո նրա նկատմամբ կիրառելու համարժեք կարգապահական ներգործության միջոց:

Արա Զոհրաբյանը նաև հայտել է, որ ՀՀ փաստաբանների պալատի փորձագիտական խումբն Արցախի Հանրապետության հիմնահարցի միջազգային-իրավական ասպեկտները հետազոտող վերլուծություն է կատարել:  «Խմբի ստեղծումը պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ սույն թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների միջազգային իրավական գնահատական տալու անհրաժեշտությամբ: Վերլուծության մեջ ներկայացված է ադրբեջանական պետության հայատյաց քաղաքականությունը»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ