04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Արայիկ Պապիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ գրություն է ուղարկվել

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արայիկ Պապիկյանը, դուրս գալով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված փաստաբանական գործունեության շրջանակներից, փաստաբանական գործունեությանը չվերաբերող, վստահորդին իրավաբանական օգնություն տրամադրելուն որևէ կերպ չառնչվող հարցերով իր հայացքներն է փոխանցել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, ավելին՝ անպարկեշտ ձևակերպումներով գնահատականներ է տվել պետական իշխանության մարմիններին, իրավապահ մարմիններին ու դրանց գործունեությանը:  ՀՀ գլխավոր դատախազության հանրային […]

Ծեծի է ենթարկվել պոլիկլինիկայի բժիշկը

Ստոմատոլոգիական պոլիկլինիկայում ծեծի է ենթարկվել նույն պոլիկլինիկայի բժիշկ Խաչատուր Սարգսյանը:  Բժիշկը հարվածներ է ստացել կենսական նշանակության օրգաններին, ձեռքերով նաև պաշտպանել գլուխը, ինչի հետևանքով ձեռքերը նույնպես այտուցվել են: Ոստիկանության լրատվական բաժնից տեղակացնում են, որ նշված հասցեում միջադեպ գրանցվել է,  հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: 

Արդարադատության նախարարն ընդունել է IRZ-ի Հարավային Կովկասի բաժնի ղեկավարին

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունիսի 30-ին ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերին: Նախարարը բարձր է գնահատել IRZ-ի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունը և կարևորել Հիմնադրամի ցուցաբերած աջակցությունը՝ ուղղված հատկապես քրեակատարողական ոլորտում իրականացվող բարեփոխումներին և փորձի փոխանակման աշխատանքներին: Թերեզա Թալհամերը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության հետ ստորագրված […]

Հարուցվել է քրեական գործ՝ ՍՊԸ-ի աշխատակցի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սյունէնորգոշին» ՍՊԸ-ի տարածքում աշխատակցի մահվան դեպքի առթիվ: 2017թ. հունիսի 30-ին` ժամը 11:40-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Բյուրեղավանում՝  «Սյունէնորգոշին» ՍՊԸ-ի տարածքում, տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել դեպքի վայրի զննություն: Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, […]

Սանկցիա կիրառվեց. Սեֆիլյանի և մյուսների գործով դատը հետաձգվեց

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունիսի 30-ին, Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստին դատարանը դատական սանկցիա է  կիրառել փաստաբաններ Տիգրան Հայրապետյանի եւ Արայիկ Պապիկյանի նկատմամբ: Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը 11-ին: Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ […]

Հայտարարություն՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորելու փորձի վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: 2003թ.-ի դեկտեմբերի 13-ի «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասն ուղղակիորեն ամրագրում է, որ անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից […]

Ոստիկանները միրգ վաճառող կնոջ դույլերին ու արկղերին ոտքով չեն հարվածել

Համացանցում «Օրը ցերեկով լկտիություն՝ ոստիկանների մասնակցությամբ» վերնագրով հոդված էր տարածվել, որում ասված էր. «Հունիսի 28-ին քաղաքացիական և ոստիկանական համազգեստով անձինք հարվածում և տշում էին փողոցում երկու կիլոգրամ ծիրան և բալ վաճառող տատիկների դույլերն ու արկղը՝ ամբողջ միրգը թափելով փողոցով մեկ»։Հունիսի 28-ին Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների և ոստիկանության համատեղ միջոցառման ընթացքում տեղ գտած միջադեպը ֆիքսել է […]

Դատարանը Սեֆիլյանի փաստաբանի վարքագծի համար կդիմի ՓՊ

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստին այսօր` հունիսի 30-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանի նկատմամբ: Դատարանը որոշում կայացրեց դիմել Փաստաբանների պալատ` փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով: Դատական նիստերի դահլիճում չէին նաեւ Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը եւ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ […]

Այլասերության տարածումը պատերազմ է մարդ արարածի դեմ.Տեր Կյուրեղ

«Այլասերության տարածումը պատերազմ է մարդ արարածի դեմ: Հատկապես առանց որևէ վախի հայտարարում եմ ՝ հատկապես հայ մարդու դեմ, որովհետև մեր ժողովրդի գոյապահպանությունը կապված է ընտանիքի ինստիտուտից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը: «Մենք մեզ պետք է հարց տանք, թե ո՞վ ենք մենք, եթե մենք մեզ քրիստոնյա […]

Այլասերության քարոզը Հայաստան մտավ 90-ականներից. Խաչիկ Ստամբոլցյան

«Երբ մեր ղարաբաղյան շարժումը սկսվեց, մենք բավականին տեղեկացված չէինք և հատկապես Եվրոպան և արևմուտքը դիտում էինք, որպես արդարության գրավական : Այդ ժամանակ էլ դրվեց այլասերվածության հիմքը»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը: «Այդ տարիներին մեր պետության կողմից առանց հասկանaլու բազմաթիվ փաստաթղթեր ստորագրվեցին, որոնք այսօր ստիպողաբար հրամցվում են  հայ ժողովրդին. Առաջին անգամ նման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի