14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Դատարանը Սեֆիլյանի փաստաբանի վարքագծի համար կդիմի ՓՊ

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստին այսօր` հունիսի 30-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանի նկատմամբ: Դատարանը որոշում կայացրեց դիմել Փաստաբանների պալատ` փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով:

Դատական նիստերի դահլիճում չէին նաեւ Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը եւ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` նրանց նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու համար:

Որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ին:

Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ