20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այլասերության քարոզը Հայաստան մտավ 90-ականներից. Խաչիկ Ստամբոլցյան

«Երբ մեր ղարաբաղյան շարժումը սկսվեց, մենք բավականին տեղեկացված չէինք և հատկապես Եվրոպան և արևմուտքը դիտում էինք, որպես արդարության գրավական : Այդ ժամանակ էլ դրվեց այլասերվածության հիմքը»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը:

«Այդ տարիներին մեր պետության կողմից առանց հասկանaլու բազմաթիվ փաստաթղթեր ստորագրվեցին, որոնք այսօր ստիպողաբար հրամցվում են  հայ ժողովրդին. Առաջին անգամ նման մի պարտադրանք կիրառվեց պատերազմի տարիներին, երբ միջազգային նորմերով մեզ պարտադրեցին հացի և դեղորայքի արժեքներն ազատականացնել: Այդ ժամանակ մենք փորձեցին Եվրոպական միության հետ բանակցել, բայց նրանք շատ կտրուկ պատասխանեցին. «Կանեք, կօգնենք, չեք անի, չենք օգնի»»,- նշեց Ստամբոլցյանը:ուժերի ազդեցությանը ենթարկվելու նմանատիպ հարյուրավոր օրինականեր կան: 

Բանախոսը նկատեց, որ  այսօր օրհասական խնդիր է անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչությունն արգելող օրենքի ընդունումը, քանի որ մարդու իրավունքների, կրոնական և սեռական ազատությունների վերաբերյալ մի շարք նորմերով փորձ է արվում քայքայել հայկական ընտանիքը և ազգային արժեհամակարգը: 

Ըստ նրա` որոշ եվրոպական կազմակերպություններ Հայաստան են ներմուծել ընտանեկան բռնություն հասկացությունը, որպեսզի կարողանան սոցիալական աշխատողի միջոցով երեխային օտարել ընտանիքից և նրանց հետ վարվել այնպես, ինչպես կամենում են:  

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ