26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարուցվել է քրեական գործ՝ ՍՊԸ-ի աշխատակցի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սյունէնորգոշին» ՍՊԸ-ի տարածքում աշխատակցի մահվան դեպքի առթիվ:

2017թ. հունիսի 30-ին` ժամը 11:40-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Բյուրեղավանում՝  «Սյունէնորգոշին» ՍՊԸ-ի տարածքում, տղամարդու դի կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել դեպքի վայրի զննություն:

Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է «Սյունէնորգոշին» ՍՊԸ-ի աշխատակից: Նախնական տվյալներով՝ ՍՊԸ-ի տարածքում աշխատանքներ իրականացնելիս՝ «Կամազ» մակնիշի մեքենայի վարորդը հետադարձ կատարելիս, հունիսի 30-ին`ժամը 11:00-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել նույն ՍՊԸ-ի մեկ այլ աշխատակցի։  Վերջինս ստացված մարմնական վնասվածքների հետևանքով տեղում մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

 Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ տղամարդու մահվան հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ