«Սասնա ծռեր»-ի հանդեպ հաշվեհարդար են տեսնում. իրավապաշտպան/տեսանյութ/
«Շուրջ մեկ տարի է անցել «Սասնա ծռեր»,-ի ապստամբության փորձից և զարմանալի էր, որ այս մեկ տարվա ընթացքում նրանց նկատմամբ չեղան բռնություններ, անգամ ոստիկանական բաժանմունքներում: Մեկ տարի հետո արդեն կանգնեցինք մեկ այլ փաստի առաջ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Իրավապաշտպանը կատարվածը բացատրում է նրանով, որ այն ժամանակ «Սասնա ծռեր»,-ը վայելում էին հասարակության աջակցությունը, և իշխանությունը վախենում էր նրանց վրա ճնշում գործադրել:
«Այն ժամանակ բավական լարված էր իրավիճակը և իշխանությունը իրեն բավականին անվստահ էր զգում: Ամեն բան փոխվեց ընտրություններից հետո: Իմ խորին համոզմամբ, համապետական և քաղաքային ընտրություններից հետո, երբ չեղավ որևէ քաղաքական բողոք՝ իշխանությունները իրենց ավելի վստահ զգացին և սկսեցին հաշվեհարդարը»,-ընդգծեց Ավետիք Իշխանյանը:
IԻրավապաշտպանի խոսքով՝ Հայաստանում որևէ պաշտոնյա ինքնագործունեությամբ չի զբաղվում: Մի քանի հոգու նկատմամբ ծեծը չէր կարող ինքնագործունեություն լինեն, և ոստիկանության պատժի մասին խոսելը ուղղակի ծիծաղելի է. « Քանի որ ծեծ պատվիրողը պետք է լինի ծեծողին պաշտպանողը»:
Մանրամասները՝ տեսանյութում: