04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գլխավոր դատախազն ափսոսանք հայտնեց, որ չպահանջեցին պատժել «Սասնա ծռերին»

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում թվարկեց մի շարք նախկին պաշտոնատար անձանց, ում նկատմամբ քրեական գործ է հարուցված, և կալանքն էլ ընտրված է որպես խափանման միջոց: Նկատենք, որ «Ելք» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան այս խնդրին՝ նկատելով, որ կալանքը որպես խափանման միջոց հաճախ է օգտագործվում, իսկ հիմնականում նպատակը հաշվեհարդարն է լինում կոնկրետ անձանց հանդեպ: […]

Մանրամասներ Հաց բերողի կալանքի ու մահվան վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազը թեև համաձայն չէ առանձին պատգամավորների առանձին գնահատականներին դատախազության հաշվետվության ու աշխատանքի վերաբերյալ, բայց պատրաստ է առաջարկներ լսելու ու դրանք քննարկելու. այս մասին Արթուր Դավթյանը նշեց այսօր խորհրդարանում ամփոփիչ ելույթում: Նա նկատեց՝ իրենք էլ քաջ գիտակցում ենք ոլորտի խնդիրներն ու բացերը, կարծում են, որ պիտի չթաքցնել եղած խնդիրներն ու դրանք լուծել առերեսվելով: Ապա […]

Դանակահարություն Գյումրիում

Գյումրիում հուլիսի 9-ին դանակահարություն է տեղի ունեցել: Ոստիկանության  լրատվական ծառայությունից հայտնում են , որ նույն օրը ժամը 20:00-ին Գյումրիի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով Ս.Հ.-ն: Վերջինիս քույրը հաղորդում է տվել, որ նույն օրը իրենց տնակի դիմաց եղբորը դանակով հարվածել, վնաս է պատճառել հարեւանը: Ձեռնարկվում են միջոցառումներ […]

4 քուանշ Գլխավոր դատախազին

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Գլխավոր դատախազության վերաբերյալ իր ելույթը անվանել էր «քուանշ պարոն Գլխավոր դատախազին»: «4 դրվագով քուանշ ունեմ հայտարարելու պարոն դատախազին»,-այսօր խորհրդարանում հայտարարեց նա: Առաջինը «մարտի մեկի» գործով էր: Պատգամավորը հիշեցրեց, որ դատախազը հայտարարել է, թե ամեն ինչ արվում է այս գործով, սակայն արդեն 3-րդ գլխավոր դատախազն է, որ հերթական նմանաբովանդակ հայտարարությունն է […]

Աստղաձորցիները փակել են պետական նշանակության ճանապարհը. թեժ իրավիճակ

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչներն այսօր՝ հուլիսի 10-ին, փակել են Երեւան-Վարդենիս-Արցախ  պետական նշանակության  ճանապարհը: Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում Աստղաձորի համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ գյուղում թեժ ու անմխիթար  իրավիճակ է , որովհետև  արդեն 10 օր  բնակիչները զրկված են ոչ միայն ոռոգման, այլեւ խմելու ջրից: «Հողերը վառվում են, բերքը լրիվ փչանում է: 510 հեկտար միայն […]

Մի քանի մտահոգիչ հանգամանք

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր շարունակվում է քննարկվել Գլխավոր դատախազության հաշվետվությունը: «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում նշեց, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը շատ է կիրառվում, ինչը մտահոգիչ է: Նա հիշեցրեց, որ իրենք միջնորդել էին Անդրիաս Ղուկասյանի կալանքի համար ևս, սակայն դա բայց տեղի չունեցավ: «Բայց նա ստորագրել էր, որ երկրից չի […]

Գլխավոր դատախազը պատգամավորներին հորդորում է չշտապել (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատգամավորներին խորհուրդ է տալիս չշտպանել Հաց բերողի մահը կապելով որևէ պաշտոնյայի հետ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ այս և մի քանի այլ հարցերի: Մանրամասն՝ տեսանյութում:

Ինչո՞ւ են արգելում տեսակցել Ժիրայր Սեֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին. պարզաբանում է Գլխավոր դատախազը

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց, թե ինչու է արգելվում «Սասնա ծռերի» և հարակից գործերով կալանքի տակ գտնվող անձանց ընտանիքի անդամների տեսակցությունը: Դատախազն ասաց՝ դա ինքնապատակ չէ և բխում է քրեական գործի համապատասխան փաստական հանգամանքներից: «Առանձին դեպքերում տեսակցությունների հնարավորության պայմաններում մեղադրայլը ապօրինի ներգործություն կարող է ունենալ վարույթի իրականացման վրա, […]

Պարզվում են Հաց բերողի մահվան բոլոր հանգամանքները

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, ինչու Հաց բերողի՝ Արթուր Սարգսանի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը փոխվեց: Գլխավոր դատախազը պատասխանեց. «Արթուր Սարգսյանը կալանքից բաց էր թողնվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ստացվել էր դատաբժշկական եզրակացությամբ, որ տառապում է այնպիսի հիվանդություններով,  որ նախատեսված են Կառավարության համապատասխան որոշմամբ և կալանքի հետ ան […]

Նվազել են բռնաբարության ու բռնաբարության փորձի դեպքերը

2016թ. ընթացքում գրանցվել է հանցագործության 18 764 դեպք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 1721-ով, սակայն բացահայտումն աճել է 2.8%-ով: Այս մասին ԱԺ-ում Դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա ներկայացմամբ՝ 100 000 բնակչին բաժին է ընկնում 627 դեպք, որը նրա խոսքով՝ էական դրական պատկեր է համեմատած ԱՊՀ երկրների, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի