Մանրամասներ Հաց բերողի կալանքի ու մահվան վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազը թեև համաձայն չէ առանձին պատգամավորների առանձին գնահատականներին դատախազության հաշվետվության ու աշխատանքի վերաբերյալ, բայց պատրաստ է առաջարկներ լսելու ու դրանք քննարկելու. այս մասին Արթուր Դավթյանը նշեց այսօր խորհրդարանում ամփոփիչ ելույթում: Նա նկատեց՝ իրենք էլ քաջ գիտակցում ենք ոլորտի խնդիրներն ու բացերը, կարծում են, որ պիտի չթաքցնել եղած խնդիրներն ու դրանք լուծել առերեսվելով:
Ապա Արթուր Դավթյանն անդրադարձավ պատգամավորների հարցադրումներին ու մեղադրանքներին Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան վերաբերյալ: «Կոռեկտ չեմ համարում Սարգսյանի մահվան շահարկումը»,-ասաց նա, ապա շարունակեց, որ բժշկական կոնսիլիումի հիման վրա իրենք որոշել էին խափանման միջոցը փոխել, ապա դատաբժշկական եզրակացություն են ստացել, որից հետո երկրորդ փորձաքննությունն են նշանակել: «Արդյունքում նախևառաջ ավելիւ հտակեվեց նախորդ եզրակացությունում առկա բացերը: Ոչ թե այս մասնագիտական եզրակացությունները հիմա հանդիսացան 2-րդ անգամ կալանավորման, այլ դատավարական օրենքի հստակ պահանջը»,-նկատեց նա:
Դատախազը հավելեց, որ Արթուր Սարգսյանը խախտել էր իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանները: «Պատշաճ ծանուցված լինելեվ չէր ներկայացել վարույթ իրականացնոց մարմին, այլև խոչընդոտել էր ծանուցագիրը օրենքով նախատեսված անձանց հանձնելու գործընթացին, բացի այդ տվյալներ են ստացվել Սարգսյանի կողմից նոր հանցագործություն իրականացնելու մասին»: Դատախազը շեշտեց՝ այո, Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը, ապա 27 պատգամավոր դիմել է իրեն երաշխիք տալով Արթուր Սարգսյանի ազատության մեջ մնալու համար, ինչից հետո ինքը հրավիրել է պատգամավորներին, ներկայացրել կալանքի հիմքերը, ռիսկերը, պատգամավորները ապա հանդիպել են Սարգսյանի հետ դատախազի առաջարկով, որից հետո որոշում է կայացվել, ու խափանման միջոցը փոխվել է:
ՔԿՀ-ից դուրս գալուց հետո Արթուր Սարգսյանը, Արթուր Դավթյանի ներկայացմամբ, 5 օր գտնվել է մասնագիտական բուժհաստատությունում, 5-րդ օրը առանց բժշկի թույլտվությամբ դուրս է եկել հիվանդանոցից, ապա ուրիշ հիվանդությամբ ենթարկվել է վիրատահատությամբ: Շարունակությունը, ինչպես դատախազն ասաց, քրեական գործի շրջանակներում կպարզվի:
Հիշեցնենք՝ իրենց ելույթներում Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանն էին անդրադարձել Հաց բերողի մահվան հանգամանքին: Փաշինյանը դա անձնական հաշվեհարդար էր համարել: