Աստղաձորցիները փակել են պետական նշանակության ճանապարհը. թեժ իրավիճակ
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչներն այսօր՝ հուլիսի 10-ին, փակել են Երեւան-Վարդենիս-Արցախ պետական նշանակության ճանապարհը:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Աստղաձորի համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ գյուղում թեժ ու անմխիթար իրավիճակ է , որովհետև արդեն 10 օր բնակիչները զրկված են ոչ միայն ոռոգման, այլեւ խմելու ջրից:
«Հողերը վառվում են, բերքը լրիվ փչանում է: 510 հեկտար միայն կարտոֆիլի ցանքատարածություններն են, չհաշված մնացած ցանքատարածություններւ: Պատերացնում եք առանց խմելու ջրի ենք մնացել գյուղում մարդիկ ե ապրում չէ՞, երեխեք են մեծանում: Էս շոգին առանց ջուր սարսափելի է»,-ասաց համայնքի ղեկավարաը:
Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ բնակիչների խմելու ջրի խնդիրը լուծվում է խորքային հորից ջուր վերցնելով, սակայն, այդ տարբերակով էլ գյուղում ընդամենը 1 ժամ է ջուր լինում:
«Պատկան մարմինները զբաղվում են, բայց խնդիրը մնում է չլուծված: Ես չեմ կարող գյուղացիներին հանդարտեցնել: Այս պահին բացել են պետական նշանակության ճանապարհը, բայց ցանկացած պահի պատրաստ են ծայրահեղ քայլի»,-ընդգծեց համայնքի ղեկավարը: