07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Նվազել են բռնաբարության ու բռնաբարության փորձի դեպքերը

2016թ. ընթացքում գրանցվել է հանցագործության 18 764 դեպք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 1721-ով, սակայն բացահայտումն աճել է 2.8%-ով: Այս մասին ԱԺ-ում Դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա ներկայացմամբ՝ 100 000 բնակչին բաժին է ընկնում 627 դեպք, որը նրա խոսքով՝ էական դրական պատկեր է համեմատած ԱՊՀ երկրների, ինչպես օրինակ Ղազախստանի, որտեղ ցուցանիշը 2032 է, Ռուսաստանի՝ 1474, Ուկրաինայի՝ 1397, Լատվիայում՝ 2327: 2016թ. հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել են միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունները, իսկ ծանր հանցագործության դեպքերը նվազել են: 2016թ. նախորդ տարվա համեմատությամբ նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը: 2016թ. հանցագործություն կատարած 293 անձ եղել է նախկինում դատապարտված, որոնցից 143-ը` 2 և ավելի անգամ:

2016թ. արձանագրվել է անչափահասի կողմից կատարված հանցագործության 351 դեպք, նախին՝ 2015թ.` 385-ի փոխարեն: 2016թ. հետախուզվել են 14353 հանցագործություն կատարած անձինք, որոնցից 1655-ը կամ 11.5%-ը հայտնաբերվել են: Նվազել են բռնաբարության ու բռնաբարության փորձի դեպքերը (39-25) և անձի դեմ ուղղված այլ հանցագործությունները (3663-3517): 2016թ. նախորդ տարվա համեմատությամբ սպանության դեպքերն աճել են 14-ով (52-66) կամ 26.9%-ով, սպանության փորձի դեպքերը` 1-ով (35-36) կամ 2.9%-ով, իսկ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը` 27-ով (173-200) կամ 15.6%-ով: 2016թ. նախորդ տարվա համեմատությամբ աճել է սպանությունների բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 75.8%` նախորդ տարվա 71.2%-ի դիմաց:

Սպանության 66 դեպքից բացահայտվել է 50-ը, նախորդ տարի 52 դեպքից բացահայտվել էր 37-ը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ