04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

4 քուանշ Գլխավոր դատախազին

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Գլխավոր դատախազության վերաբերյալ իր ելույթը անվանել էր «քուանշ պարոն Գլխավոր դատախազին»: «4 դրվագով քուանշ ունեմ հայտարարելու պարոն դատախազին»,-այսօր խորհրդարանում հայտարարեց նա: Առաջինը «մարտի մեկի» գործով էր: Պատգամավորը հիշեցրեց, որ դատախազը հայտարարել է, թե ամեն ինչ արվում է այս գործով, սակայն արդեն 3-րդ գլխավոր դատախազն է, որ հերթական նմանաբովանդակ հայտարարությունն է անում:

Ապա Փաշինյանը հիշեցրեց «Սասնա ծռերի», Ժիրայր Սեֆիլյանի գործը՝ հիշեցնելով, որ նրանց հետո տեսակցությունն արգելված է բարեկամներին: «Քուանշ գլխավոր դատախազ»,-ասաց ու մեջբերեց համապատասխան հոդվածը, որով մերձավոր ազգականները կարող են հանդիպել կալանավորներին, սա արգելվում է միայն այն դեպքում, երբ ազգականներին գոնե մեկ անգամ հանդիպում են, և տեսակցությունը քրեական գործի բացահայտման համար արգելք է հանդիսանում: «Սա հաշվեհարդար է, խոշտանգում է: Պարտադի՞ր է, որ եղունգները քաշեն: Բա անձնական հաշվեհարդարը պոզով-պոչով կենդանի՞ է»,-նկատեց նա:  

«Ելք» խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ իրենք դիմել էին նաև Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու որոշման համար, սակայն այս միջնորդությունը չի ընդունվել: «Քուանշ, գլխավոր դատախազ»,-ասաց ու շարունակեց, որ դատախազը նրանց պատասխանել է, որ մեղադրանքի հանգամանքներն այնպիսին են, որ ազատության հետ կապ չունեցող երաշխիք չկա, որ կապահովի նրա պատշաճ վարքագիծը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գլխավոր դատախազը հրահանգներ է ստանում «Բաղրամյան 26-ից»,-ից, թե ինչպես գործել: «ՀՀ-ում օրենք ու օրինակություն չի գործում»,-նկատեց նա:

Հաջորդ դրվագը Հաց բերող Արթուր Սարգսյանի վերաբերյալ էր: «Մենք ասացինք՝ մարդը մահանալու է, նայել ենք իր սենյակում ու ասել դա: Ինչո՞ւ էին կրկնակի փորձաքննություն նշանակում, պարզ է, որ հաշվեհարդար են տեսնում, մարդը սիմվոլիկ կերպար էր»:

Մյուս կետն էլ դատախազի հայտարարության վերաբերյալ էր, թե դատախազական համակարգում կոռուպցիոն հիմքերը զրոյայցված են: «Այստեղ չեմ կարող ասել քուանշ, պարո՛ն դատախազ, այստեղ պետք է ասեմ՝ քյարփինջը՝ կապույտ»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ