04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հարուցվել է քրեական գործ՝ Իջևանի բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Իջևանի բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ։ 2017թ.-ի հուլիսի 14-ին Իջևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ դուստրը 2017թ.-ի հուլիսի 14-ին ծննդաբերել է «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի ծննդատանը, որից ժամեր անց բժիշկները հայտնել են, որ նորածինը մահացել է: Դեպքի առթիվ 2017թ. հուլիսի 15-ին […]

«Սասնա ծռեր»-ի անդամ Մխիթար Ավետիսյանը տուժող է ճանաչվել

Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի փաստով ՀՔԾ-ում  հարուցված քրեական գործով Մխիթար Ավետիսյանը տուժող է ճանաչվել: Այս մասին  Henaran.am-ը տեղեկացավ  նրա շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանից: Նույն գործով տուժող է ճանաչվել նաեւ Արայիկ Խանդոյանը՝ («Միայնակ գայլ»): Հիշեցնենք, որ Երեւանի Ավան եւ […]

Նորություն Սամվել Բաբայանի գործում

ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի աջակից Սամվել  Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի քննություն ավարտվել է եւ  ուղարկվել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։  Հիշեցնենք, որ Սամվել  Բաբայանը եւ եւս  վեց անձ մեղադրվում են «Իգլա» տեսակի զենք Հայաստան ապօրինի տեղափոխելու համար։ Գործը կքննի դատավոր Արշակ Վարդանյանը։ Դատական նիստի օրը դեռեւս […]

Լևոնը բերման ենթարկվեց

Հուլիսի 15-ին, ժամը 3.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1962 թ. ծնված Լևոն Բ.-ն, որը 2014թ. փետրվարի 18-ից հետախուզվում էր ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

22-ամյա Վիլարդը զինծառայողին վիրավորանք է հասցրել ու փախել Մոսկվա

Հուլիսի 15-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գորիսի բաժնի ծառայողներին ՌԴ Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1995 թ. ծնված Վիլարդ Պ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 2-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի (զինծառայողին վիրավորանք հասցնելը) 1-ին մասի մեղադրանքով:

Ապստամբությունը շարունակվում է դատարանում.փաստաբան

«Հուլիսի 17-ին կլրանա Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման մեկ տարին, բայց հուլիսի 17-ին այդ անձանց կողմից արված ապստամբությունը մինչև հիմա շարունակվում է դատարանում»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ասել է  ՊՊԾ գունդը գրաված անձանց գործով փաստաբան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը: Փաստաբանի խոսքով՝ ՊՊԾ գունդը գրավելու գործողությունն ապստամբություն էր, որն ուղղված էր […]

Անդրիաս Ղուկասյանին թույլ են տվել մասնակցել հոր հոգեհանգստի

Ընդդիմադիր գործիչ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով շուրջ մեկ տարի կալանքի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանին թույլ է տրվել այսօր՝ հուլիսի 15-ին, մի քանի ժամով մասնակցել հոր հոգեհանգստի արարարողությանը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը: Կալանավորվելուց հետո Ղուկասյանն այդպես էլ չէր կարողացել տեսնել հորը։ Քննչական մարմինը մերժել էր նրա միջնորդությունը՝ թույլ տալ […]

Թուրքիայից փախչելը շատ հեշտ է․ Նիշանյանը բանտից փախուստից հետո հարցազրույց է տվել

Պոլսահայ լեզվաբան, գրող Սևան Նիշանյանը, որ 2014 թվականին 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել, փախել է թուրքական բանտից։ Նիշանյանը, որ պատիժը կրում էր բաց ռեժիմով բանտում, 3 ամիսը մեկ անգամ ազատության մեջ գտնվելու թույլտվություն է ունեցել։ Հերթական թույլտվությունի հետո Նիշանյանը սահմանված օրը բանտ չի ներկայացրել և իր փախուստի մասին հայտնել է Twitter  միկրոբլոգում հետևյալ գրառումն անելով․ […]

Ոստիկանապետը սեպտեմբերին կորոշի /տեսանյութ/

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017 թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետերը: «Մենք 3-րդ եռամսյակին որոշումներ կկայացնենք անձնակազմի վերաբերյալ: Իսկ […]

Ժողովուրդն ուշ թե շուտ իր դժգոհությունը դրսեւորում է ակտիվ գործողություններով. Վլադիմիր Գասպարյան

«Հոգսավոր ժողովուրդն ուշ թե շուտ իր դժգոհությունը դրսեւորում է ակտիվ գործողություններով, եւ ուշ թե շուտ, մենք ենք կանգնում այդ ժողովրդի առջեւ»,-այսօր   ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը: Անդրադառնալով Համայնքային ոստիկանության աշխատանքի առանձնահատկություններին ու խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը նկատել է, որ համայնքային ոստիկանի ուշադրության կենտրոնում պետք է լինի նաեւ հանրության սոցիալական խնդիրների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի