06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ապստամբությունը շարունակվում է դատարանում.փաստաբան

«Հուլիսի 17-ին կլրանա Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման մեկ տարին, բայց հուլիսի 17-ին այդ անձանց կողմից արված ապստամբությունը մինչև հիմա շարունակվում է դատարանում»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ասել է  ՊՊԾ գունդը գրաված անձանց գործով փաստաբան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանի խոսքով՝ ՊՊԾ գունդը գրավելու գործողությունն ապստամբություն էր, որն ուղղված էր Հայաստանում ժողովրդի իշխանությունը հաստատելուն: 

«Հաշվի առնելով այն, որ վերջին 25 տարիներին ժողովուրդը չի կարողացել իշխանություն փոխել, մյուս բոլոր մեթոդներով երբևէ արդյունքի չէր հասել, մնում էր դիմել ապստամբության: Միջազգային իրավական բազմաթիվ փաստաթղթերում ասվում է՝ յուրաքանչյուր ոք ոչ միայն իրավունք ունի, այլ նաև պարտավոր է ապստամբություն անել, եթե բռնատիրությունը փոխելու այլ հնարավորություն չի լինում»,- նշել է  փաստաբանը:

Անդրադառնալով արդեն մեկ ամիս ընթացող դատական նիստին փաստաբանը արձանագրում է. «Դատարանը որդեգրել է մի դիրքորոշում, այն է՝ զրկել արտահայտվելու հնարավորությունից: Գոնե սա պետությունը պարտավոր էր ապահովել, բայց նաև սրանից են զրկել: Այս ամենը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունն իրապես բացակայում է Հայաստանում»,- եզրափակել է Արայիկ Պապիկյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ