04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մեղադրանք է առաջադրվել դիվիզիոնի շտաբի պետին՝ կաշառք ստանալու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ  քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ՊՆ N զորամասի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու դեպքեր:  Զորամասի դիվիզիոնի շտաբի պետը՝ կոչումով մայոր, կալանավորվել է։ Նախնական տվյալներով՝ 1985թ. ծնված Ա.Պեպանյանը, 2014 թվականի սեպտեմբերից  մինչև 2016 թվականի հունիս ամիսը զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարի […]

Ծաղիկներ ու մոմեր զոհված ոստիկանների հիշատակին (ֆոտո, տեսանյութ)

 Ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի դիմաց այս պահին ոստիկաններն ու քաղաքացիները ծաղիկներ են դնում ի հիշատակ մեկ տարի առաջ «Սասնա ծռերի» գործողությունների ժամանակ զոհված 3 ոստիկանների: ՊՊԾ գնդի շենքի դիմաց տեղադրվել է զոհված ոստիկանների հիշատակին նվիրված հուշարձան:

Կանխվել է 19 տոննա ավտոմեքենայի յուղի ապօրինի ներկրումը հանրապետություն

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խիստ հսկողությունը ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ: Որոշ տնտեսվարողներ, օգտվելով ԵԱՏՄ երկիրներից ապրանքների ներմուծման գործընթացի ազատականացումից, սահմանին տարբեր հնարքներով փորձում են շրջանցել մաքսային հսկողությունը: Այսպես, Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և օպերատիվ հետախուզության  վարչությունների աշխատակիցներն, օրերս օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային կետ-բաժնում «Լուս    88» ընկերությանը պատկանող բեռի զննությամբ […]

«Սասնա ծռեր»-ի անդամը տուժող է ճանաչվել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը, որը պաշտպանների հայտնած տեղեկության համաձայն  հունիսի 28-ին դատարանի նկուղում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել, տուժող է ճանաչվել: Այս մասին   Henaran.am-ը տեղեկացավ նրա  պաշտպան Դավիթ Գյուրջյանից: Գյուրջյանը հայտնում է, որ տուժող ճանաչելուց հետո Եղիազարյանը հարցաքննվել է, մանրամասն ցուցմունք տվել: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում Եղիազարյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նշենք, […]

Տնօրենները հրաժարվում են. Իոաննիսյանի դեմ դատը մեկնարկել է

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հուլիսի 17-ին, մեկնարկել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» եւ միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ ներկայացրած 30 տնօրենների հայցի քննությունը: Երեւանի թիվ 64 դպրոցի տնօրեն Երանուհի Հարությունյանը չէր ներկայացել. դատարանում դատավոր Անի Մխիթարյանը հայտարարել է, որ հայցվոր Երանուհի Հարությունյանը հրաժարվել է ներկայացված դիմումից։ Իսկ օրեր առաջ Երեւանի թիվ […]

«Եթե «Սասնա ծռերին» արդարացնում են, վաղը Նաիրի Հունանյանին էլ կարող են արդարացնել»

Henaran.am-ի հարցերին է պատասխանում ԱԺ  փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: -Անցել է ուղիղ մեկ տարի «Սանա ծռերի» գործողություններից, և իշխանությունների կողմից այն որակվում է որպես ահաբեկչություն, իսկ որոշ ընդդիմադիրներն էլ ասում են, որ հանցակազմ են տեսնում: Ձեր գնահատականը նո՞ւյնն է մնում, դա ահաբեկչությո՞ւն էր: -Մեկ տարի առաջ` մեր ոստիկաների հուղարկավորման օրը, գնահատական տվել եմ այս […]

Ոչ մի պատասխան չի լինելու

Արդեն մեկ տարի է անցել 2016 թվականի հուլիսի 17-ից, երբ առավոտյան զինված պատանդառություն սկսվեց Երևանում: «Հիմնադիր խորհրդարան» շարժման մի խումբ զինյալ անձանց կողմից Էրեբունու ոստիկանության գումարտակը գրավվեց: Եվ թեկուզ մեկ տարի հետո էլ դեռ միանշանակ գնահատական չկա, թե «Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչություն էին, թե ոչ, միանշանակ է, որ կորուստներ, այն էլ մարդկային, կրեց ոստիկանության, այսինքն` պաշտպանվող կողմը: Հուլիսի 17-ի […]

«Սասնա ծռեր»-ը տեռորիստներ չեն. նյարդերը չի հերիքել ընդամենը

«Իշխանությունները շարունակում են իրենց տարերքի մեջ մնալ: Նույն վիճակն էր մինչև «Սասնա ծռեր»-ի ՊՊԾ գունդը գրավելը ու նույն վիճակը շարունակվում է հիմա: Ոչ մի բան երկրում դեպի դրականը չի փոխվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, այսօր՝ հուլիսի 17-ին, «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելուց մեկ տարի հետո անդրադառնալով կատարվածին,  ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը: Սարուխանյանը […]

Երևանում մեքենան մխրճվել է խանութի մեջ

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը։ Ժամը 06։00-ի սահմաններում Mercedes մակնիշի 64 AA 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանում՝ Անդրֆեդերացիայի 18 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել խանութի մեջ՝ ամբողջովին փլուզելով խանութի ցուցափեղկն ու պատուհանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի