27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ մի պատասխան չի լինելու

Արդեն մեկ տարի է անցել 2016 թվականի հուլիսի 17-ից, երբ առավոտյան զինված պատանդառություն սկսվեց Երևանում: «Հիմնադիր խորհրդարան» շարժման մի խումբ զինյալ անձանց կողմից Էրեբունու ոստիկանության գումարտակը գրավվեց: Եվ թեկուզ մեկ տարի հետո էլ դեռ միանշանակ գնահատական չկա, թե «Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչություն էին, թե ոչ, միանշանակ է, որ կորուստներ, այն էլ մարդկային, կրեց ոստիկանության, այսինքն` պաշտպանվող կողմը:

Հուլիսի 17-ի գիշերը՝ ժամը 05.28-ին «Ֆեյսբուքում» հետևյալ հայտարարությունն է տարածվում. ««Սասնա Ծռեր» խմբավորում. մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք»:

Վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք «Կրազ» մեքենայով ջարդում են ոստիկանական գնդի դռները, մտնում, բոլորին վերցնում են հսկողության տակ։ ՊՊԾ տարածք մտածներն իրենց կոչում են «Սասնա ծռեր»:

Aquote1.png Եկել է ազատության, արժանապատվության, արդարության և իրավունքի ժամանակը: Մե՛նք ենք տերը մեր երկրի:

– «Սասնա ծռեր»
Aquote2.png

Առավոտյան Հիմնադիր խորհրդարանը հայտարարում է, որ սկսել են զինված ապստամբություն, մտել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, պատանդ վերցրել այնտեղ գտնվող յոթ ոստիկանի։ Նրանցից մեկը հիպերտոնիկ է եղել, վատացել է, շտապ օգնության մեքենան նրան էվակուացրել է։ Մնացել են 6-ը: Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ և ապստամբության կազմակերպիչ Վարուժան Ավետիսյանը հայտարարում է, որ նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Պահանջում են նաև ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին և ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին:

Aquote1.png Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը:

– Վարուժան Ավետիսյան
Aquote2.png

 

Զինված հարձակումից հետո ոստիկանությունը գրոհով փորձում է հետ վերցնել գրավված ՊՊԾ գունդը, որի ժամանակ 4 հոգի ստանում է հրազենային վնասվածք, իսկ ստացած վիրավորումից մահանում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: «Սասնա ծռեր» խմբից վիրավորվում է Թաթուլ Թամրազյանը…

Ու թեկուզև, «Սասնա ծռերի» գործողություններն արդարացնողներ կան, սակայն չմոռանանք, որ 3 ոստիկանի ընտանիք մնաց անհայր, առանց որդի ու առանց ամուսին: «Սասնա ծռեր» խմբավորման անդամները կալանավայրում են, հարուցված քրեական գործով դատավարությունն ընթանում է: Իսկ երեք ընտանիք  սգում է իրենց հարազատի մահը: ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանվեց գնդապետ Արթուր Վանոյանը: Արցախյան հերոսամարտի մասնակիցը պատրաստվում էր որդու հարսանիքին: Հայր ու որդի կոչված էին պաշտպանելու երկիրը: Ժորա Վանոյանը շարունակում է ծառայել Հայաստանի ոստիկանությունում: Դիպուկահարի գնդակից մահացավ ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը: 

Իսկ օգոտոսի 13-ին  հիվանդանոցում մահացավ հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի վրա գրոհի ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած՝ ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Վնասվածքները որովայնի, կրծքավանդակի, ստորին վերջույթների շրջանում էին, բժիշկները չորս անգամ վիրահատել էին նրան, ամեն րոպեն պայքար էր նրա կյանքի համար, սակայն փրկել չկարողացան: Հասմիկ Ոսկանյանը վերջերս araratnews.am-ի հետ զրույցում նշել էր, որ ամուսնու մահից հետո դատարկություն է տիրում իրենց տանն, իրենց ընտանիքում: Հասմիկ Ոսկանյանը նշել է, թե ամուսինը բազմաթիվ երազանքներ ուներ, գլխավորներից մեկը աղջիկ ունենալն էր:  Միայնակ հաղթահարել դժվարությունները, խոստովանել է, երբեմն հնարավոր չէ:

Իսկ թե ինչ պատասխան են տալու «Սասնա ծռերը» կան նրանց աջակիցներն անհայր մնացած երեխաներին, ակնհայտ է, քանի որ արդարացնող պատասխան, որպես այդպիսին, չկա: 

Հավելենք նաև, որ ըստ վարկածներից մեկի՝  ծռերը նույնիսիկ նպատակ են դրել, որ անգամ եթե իշխանությունը կրակի, և սպանվեն, իրենց բոլորի հուղարկավորությունը միաժամանակ դառնա համաժողովրդական ընդվզման առիթ: Եվ եթե այլ երկրներում նման իրադարձությունների դեպքում 15 օր իշխանությունները չեն սպասում, ապա այս դեպքում նախագահ Սարգսյանի նյարդերն ամուր էին, փաստորեն: 

Հուլիսի 31-ին զինված խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանը հայտարարեց զենքերը վայր դնելու մասին և որպես ռազմագերի իշխանություններին հանձնվելու մասին։ Ժամը 20-ից սկսեց նրանց հանձնվելու գործողությունը, որի միջնորդ կողմ էր Վիտալի Բալասանյանը: Քիչ անց ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց և զինված խմբի անդամներին որակեց Ահաբեկիչ և գործողությունը անվանեց հակաահաբեկչական։ ԱԱԾ-ը հայտարարությունը քննադատությունների արժանացավ սոցիալական ցանցերում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ