04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Արևշատ գյուղի դաշտերում հայտնաբերվել է դիակի մաս. հարուցվել է քրեական գործ

2017թ. հուլիսի 13-ին` ժամը 19:30-ին, Արարատի մարզի Արևշատ գյուղի դաշտերում` Արտաշատյան ջրատարից մոտ, 500 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է գոտկատեղից ներքև, ստորին վերջույթներով, ինքնությունը չպարզված, արական սեռի օրգաններով դիակի մաս:  ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունոմ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:                  Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել վկաներ: Ձեռնարկվում են […]

Քրեական գործ` ՔԿՀ աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այսպես, նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, 2017 թվականի ապրիլի 18-ին Արմավիր քրեակատարողական հիմնարկի աշխատակցին պատկանող ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որում առկա են եղել նույն հիմնարկի կալանավորների մոտ ապօրինի պահվող հեռախոսներից […]

Աշխարհը տեսնում ենք միայն սև ու սպիտակ. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

Այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացմանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նախ ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ է այստեղ: «Այստեղ եմ, որ ասեմ, որ մենք պատրաստ ենք ամբողջովին խորապես և անկեղծ համագործակցելու, ես  հայտնում եմ վաչապետի խոսքը ողջ կառավարության անունից»,-ասաց նա:  «Մեր երկիրը բնական ռեսուրսներով հարուստ չունի, չունի դեպի ծով ելք և երկրի […]

Երիտասարդները դեռ լիարժեքորեն չօգտագործված ներուժներից մեկն են. Սվիտալսկի

Այսօր Երևանում մեկնարկեց  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի բացման արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես գալով  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց. «Սա կառուցողական երկխոսության շրջանակում արդեն երրրորդ ծրագիրն է: Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով»: Դեսպանն ասաց, որ եթե նույնիսկ գրանցված ՀԿ-ներից, նախաձեռնություններից մի մասն է գործում, միևնույն է դա ուժեղ ներուժ է: «Քաղհասարակությունը տարբեր մարտահրավերների […]

Նախարարը` ՌԴ-ում վարորդական իրավունքների կիրառումից

«Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ վարորդական վկայանները համարվում են ազգային փաստաթղթեր, այդ հարցը կանոնակարգված է կոնվենցիաներով: Երկիրը կարող է թույլ տալ այլ երկրի վարորդական իրավունքի օգտագործումը որոշակի ժամանակահատվածում և կարող է նաև թույլ չտալ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` խոսելով վերջերս Պետդումայում ճանապարհային երթևեկության անվտանգության մասին դաշնային հոդվածում ընդունված փոփոխությունների մասին: […]

Մաքսակետում թալանել են Սերժ Սարգսյանի մտերիմին. Ժողովուրդ

Թերթին տեղե­կություններ հասան, որ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան ևախաբացթողումային հսկողության վարչու­թյան Այրում-Ջիլիզա բաժանմունքի 1- ին կարգի մասնագետ Գեւորգ Փարսադանյանը մաքսակետի կշեռքավարների հետ որոշել է ստեղծել մի խումբ եւ Հայաստանի Հանրապետությունում գոր­ծող «Ֆլեշ» ու «Սիփիէս Օիլ Քորփո- րեյշն» ՍՊԸ-ի կողմից Այրում-Ջիլիզա մաքսային կետով երկաթուղային տրանսպորտով ՀՀ ներմուծված հեղուկ վառելիքի շարժակազմերից հափշտա­կություններ կատարել: Իսկ ինչ պետք է անեին […]

ԻՊ-ը հաստատել է․ ահաբեկիչների առաջնորդը սպանվել է

«Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորման անդամները հաստատել են իրենց առաջնորդ Աբու Բակրա ալ-Բաղդադիի մահվան մասին տեղեկությունները, հայտնել է “Ас-Сумария” լրատվական ծառայությունը։ Գործակալության աղբյուրներն ասել են, որ ալ-Բաղդադիին արդեն փոխարինող են գտնել։ Ահաբեկիչների նոր առաջնորդը հայտարարել է, որ իրենց նպատակը իրենց շրջանակներում ստաբիլություն պահպանելն է։   Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի սկզբից տեղեկություններ էին տարածվել, որ ալ-Բաղդադին սպանվել է։ Նրա սպանված […]

Թույլ կտա՞ն Անդրիաս Ղուկասյանին մասնակցել հոր հուղարկավորությանը

Մահացել է  Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի հայրը՝ Մարատ Ղուկասյանը։ Նշենք, որ Մարատ Ղուկասյանը վերջին տարիներին վատառողջ էր: Անազատության մեջ գտվող որդուն նա այդպես էլ չի կարողացել  տեսնել: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանն նշեց, որ դիմել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների […]

Մի հետաքրքիր ու զարմանալի երևույթ է նկատվում

Մի հետաքրքիր ու զարմանալի երևույթ է նկատվում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների դատավարությունների ընթացքում: Նրանց պաշտպանող այն փաստաբանները, որոնք կանխավ քաղաքական կոնկրետ կողմնորոշում ունեն, որոնց մասնագիտական ունակությունները ցածր են կամ բավարար մակարդակի չեն, շատ արագ հարցերի ներկայացման, քննարկման իրավական հարթությունից «նետվում են» քաղաքական դաշտ, հնչեցնում քաղաքական բնույթի ելույթներ, մեկնաբանություններ, հարցազրույցներ և գնահատականներ: Կարծես նրանք շատ արագ պրոֆեսիոնալ […]

ԱԱԾ-ը նոր մանրամասներ է ներկայացնում Սամվել Բաբայանի գործով

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը: 2016 թվականի սեպտեմբերի 20-ին  Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ  քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի