08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մաքսակետում թալանել են Սերժ Սարգսյանի մտերիմին. Ժողովուրդ

Թերթին տեղե­կություններ հասան, որ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան ևախաբացթողումային հսկողության վարչու­թյան Այրում-Ջիլիզա բաժանմունքի 1- ին կարգի մասնագետ Գեւորգ Փարսադանյանը մաքսակետի կշեռքավարների հետ որոշել է ստեղծել մի խումբ եւ Հայաստանի Հանրապետությունում գոր­ծող «Ֆլեշ» ու «Սիփիէս Օիլ Քորփո- րեյշն» ՍՊԸ-ի կողմից Այրում-Ջիլիզա մաքսային կետով երկաթուղային տրանսպորտով ՀՀ ներմուծված հեղուկ վառելիքի շարժակազմերից հափշտա­կություններ կատարել:

Իսկ ինչ պետք է անեին կշեռքավարները՝ Սանդրո Առաքելյանը, Ռոմեո Ղուլիջանյանը, Արայիկ Սահակյանը: Նրանք հենց այն պաշտոնյաներն են, որոնք անձամբ են չափագրում եւ վա­գոնների կափարիչները կապարակն­քում: Եվ ահա իրենց այս լիազորու­թյունների շրջանակում էլ գործի են անցել:Պարզեցինք, որ վերջիններս 2014թ. դեկտեմբերից մինչեւ 2015թ. փետրվարի 26-ն ընկած ժամանակա­հատվածում երկաթուղով վերոնշյալ ընկերությունների կողմից ՀՀ ներմուծ­վող վառելանյութի շարժակազմերից, վառելանյութի չափագրման եւ վագոն­ների կափարիչները կապարակնքելու ընթացքում պարբերաբար հափշտակել են դիզվառելիքը:

Իրավապահները’ ունենալով տեղեկու­թյուններ, որ մաքսակետում դիզվառելի­քի պակաս է արձանագրվում, սկսել են ստուգումներ իրականացնել, որի արդ­յունքում էլ ազգային անվտանգության ծառայությունը հափշտակված 495 լիտր հեղուկ վառելիքը հայտնաբերել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Այրում-Ջիլիզա կայարանի անվտանգու­թյան ծառայության անձնակազմի վա- գոն-տնակի հարեւանությամբ: Փաստորեն մաքսակետում չեն խնայել անգամ Սերժ Սարգսյանի մտերիմ Բար­սեղ Բեգլարյանին: Բանն այն է, որ մաք­սակետերում ստեղծել են բանդա եւ այդպես թալանել են հայտնի ընկերություններին: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ