18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Աշխարհը տեսնում ենք միայն սև ու սպիտակ. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

Այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացմանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նախ ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ է այստեղ: «Այստեղ եմ, որ ասեմ, որ մենք պատրաստ ենք ամբողջովին խորապես և անկեղծ համագործակցելու, ես  հայտնում եմ վաչապետի խոսքը ողջ կառավարության անունից»,-ասաց նա:

 «Մեր երկիրը բնական ռեսուրսներով հարուստ չունի, չունի դեպի ծով ելք և երկրի մեր հմնական ռեեսուրսը արժանապատիվ, կարող մարդն է: Վստահ եմ, որ մեր աշխատանքը հասարակության հետ պետք է տա իր արդյունքը»,-ասաց նա և նկատեց, որ շատ ավելի հեշտ է քննադատելը, քան մասնակցել քաղաքականության իրականացմանը:

«Կարելի է ասել, որ մեր ազգային հատկանիշն է, որ մենք ունենք անհանդուրժողականություն, աշխարհը տեսնում են սև ու սպիտակ և հուսով ենք, որ այս ծրագիրը կօգնի տեսնել այլ գույներ»,-ասաց նա:

«Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագի ղեկավար Կարեն Զադոյանը ներկայացրեց ծրագրի նպատակը, իրականացվող միջոցառումները և նշեց, որ ծրագիրը նպաստելու է ավելի արդար արդյունավետ Հայաստան ունենալուն: 

Մանրամասները` տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=v8XJMS5Ap20&feature=youtu.be

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ