04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Թանկ կնստի. Հրապարակ

«Իրազեկ քաղաքացի­ների միավորման» եւ Դանիել Իոաննիսյանի դեմ 30 տնօրենների հայցերից հրաժարվելու որոշումը կայացրել են Բաղրամյան 26-ում՝ նախագահի մակարդակով: Իրավաբանների արեւմտյան թեւը՝ Կոստանյանի գլխավորու­թյամբ, պնդել է, որ այս հայցերը թանկ կնստեն մեր երկրի վրա: Արդյունքում՝ Դավիթ Հարու­թյունյանի ծրագիրն ի չիք է դարձել: Տնօրեններն ինչպես մեկիկ-մեկիկ հայց էին ներկայացրել, այնպես էլ կազմակերպված հրաժարվել են: Սա­կայն եթե իշխանությունը […]

Կսահմանվի խստացված հերթապահություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման նպատակով իրականացված հսկողության շնորհիվ հայտնաբերվել է իրավախախտման 5 դեպք: Նախկինում արձանագրված դեպքերի մասով էլ կատարվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է գործընթացի նկատմամբ խիստ հսկողությունը պահել մշտական […]

Նոր ապստամբություն կլինի. ՀԱԲ-ի Հարութ/տեսանյութ/

«Գնալով ժողովրդի վիճակը վատանում է: Այս պետության ներսում անգամ ազատամարտիկն է գնում պայքարի: Ղեկավարությունը չի կարողանում ղեկավարել ու ժողովուրդն էլ բնականաբար չի ղեկավարվում: Ինչ վերաբերվում է «Սասնա ծռեր»-ին, ապա ասեմ, որ նրանք ահաբեկիչներ չեն, նրանք հեղափոխականներ են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Հարութ Ստեփանյանը (ՀԱԲ-ի Հարութ): Ազատամարտիկը ընդգծում է.«Նոր շարժման հավանականություն կա, կարող է «Սասնա […]

Պարզվել է 78-ամյա տղամարդու մահվան իրական պատճառը. Հարուցվել է նոր քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վրաերթի ենթարկված 78-ամյա տղամարդը մահացել է ոչ թե վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից, այլ՝ թոքաբորբից: 2016թ. նոյեմբերի 3-ին Գյումրիի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի փակ վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի 1939թ. […]

Կադրային փոփոխություններ ոստիկանությունում (տեսանյութ)

«Դրանք ավելի ակնհայտ կլինեն շատ ավելի ուշ»,-այսօր ՊՊԾ գնդում ոստիկանների հիշատակի հարգանքի տուրքի արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Հարցին, թե արդյոք ոստիկանությունը բացառում է  «Սասնա ծռեր» զինված ապստամբության կրկնությունը, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց. «Ոստիկանությունը կանխարգելում է, ոստիկանությունը չի զբաղվում գուշակություններով»:  Աշոտ Ահարոնյանը նաև լրագրողներին տեղեկացրեց, որ ոստիկանության համակարգում որոշակի փոփոխություններ են […]

Դա ահաբեկչություն էր. Դավիթ Շահնազարյանը` «Սասնա ծռերից» (տեսանյութ)

«Նման միջոցառումը ցույց է տալիս, որ հայ հասարակությունը չի հանդուրժում և չի հանդուրժի զենքի ուժով քաղաքական հարցեր լուծելու որևէ փորձ»,-այսօր ՊՊԾ գնդի տարածքում, որտեղ հարգանքի տուրք են մատուցում մահացած ոստիկանների հիշատակին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, ։ Հարցին, թե «Սասնա ծռերի» գործողությունն ահաբեկչություն էր, թե՞ ապստամբություն, նա ասաց. «Դա ահաբեկչություն էր»:  Մանրամասները` տեսանյութում:

Կատարվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այսպես, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ավագ տեսուչ Ա. Խ.-ն հաղորդում է տվել, որ «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում […]

Բացահայտվել են Վանաձորում 55-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել են Վանաձորում 55-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները։ Կասկածյալը ձերբակալվել է: 2017թ. հուլիսի 15-ին հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, գագաթային շրջանի պատռվածք, գանգոսկրի գծային կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 1962թ. ծնված […]

Միայնակ գայլի վիճակը լավ չէ. ահազանգ

«Միայնակ Գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը ահազանգում է՝ իր պաշտպանյալը գլխի շրջանում ցավեր ունի, սակայն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը հրաժարվում է նրան բուժզննման ենթարկել: Փաստաբանը նշում է, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուևր իրավասության դատարանում  տեղի ունեցած ծեծի ժամանակ Արայիկ Խանդոյանը հիմնական հարվածները ստացել է հենց գլխի շրջանում: Նշենք, որ հունիսի […]

Հայկազին սպանել ու կախել են. վկան շփոթվում է

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը ։  Այսօրվա  դատական նիստին հարցաքննվել է  գործով վկա Գարիկ Հարությունյանը: Վկան հայտնել է , որ  ամբաստանյալների և  Հայկազ Բարսեղյանի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել։ «Դեպքի վերաբերյալ հիշում եմ,որ առավոտյան արթնացել ու լսել ենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի