27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկազին սպանել ու կախել են. վկան շփոթվում է

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը ։ 

Այսօրվա  դատական նիստին հարցաքննվել է  գործով վկա Գարիկ Հարությունյանը: Վկան հայտնել է , որ  ամբաստանյալների և  Հայկազ Բարսեղյանի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել։

«Դեպքի վերաբերյալ հիշում եմ,որ առավոտյան արթնացել ու լսել ենք, որ Հայկազ Բարսեղյանը չկա։ Որոշ ժամանակ անց գտել են նրան մարզահրապարակում: Հետո մեզ ասացին,որ հավաքվենք մի տեղ ու ոչինչ չանենք»,- պատմել է  վկան։

Վկան նշել է, որ հայկազ Բարսեղյանի մասին լավ կարծիք է ունեցել:

Անդրադառնալով ամբաստանյալներին՝ Գարիկ Հարությունյանը ասել է , որ Գնել Թևոսյանի հետ եղել է նույն դասակից, հարաբերություններում խնդիրներ չի առաջացել.«Նորիկ Սահակյանն էլ էր մեր դասակից, կարգապահ, շփվող մարդ էր։ Մովսեսի հետ նույնպես նույն դասակից էինք, շփվող էր, նույնն էլ Վաչեն, սակայն նա մեր դասակից չէր»։

Մեղադրող դատախազը նկատել է, որ նախաքննական ցուցմունքում և դատարանում տված ցուցմունքում հակասություններ կան այն մասով, որ վկան հայտնում է, որ լսել է, թե Հայկազ Բարսեղյանն ինքնասպանություն է գործել, սակայն ումից է լսել, չի հիշում։ Դատախազը միջնորդել է հրապարակել նախաքննական ցուցմունքը։

Պաշտպանական կողմն ասել է ,որ ցուցմունքում հակասություններ չկան, անանուն աղբյուր է, կրկին չի հիշում, թե ումից է լսել, որ Հայկազ Բարսեղյանն ինքնասպանություն է գործել։ 

Դատարանը բավարարել է  միջնորդությունը և հրապարակել  նախաքննական ցուցմունքը։

Նախաքննական ցուցմունքում վկան նշել,էր որ իրեն հայտնի է դարձել, որ Հայկազ Բարսեղյանին սպանել են Մովսես Ազարյանը,Վաչե Սահակյանը, Գնել Թևոսյանն ու Նորիկ Սահակյանը,այնուհետև կախել են Հայկազ Բարսեղյանին։

«Ես դատարանում այլ բան չեմ ներկայացնում, ես ասում եմ, որ երբ Հայկազին տարել էին հետո նման խոսակցություն եմ լսել։ Պնդում եմ այն, ինչ գրել եմ նախաքննական ցուցմունքում»,- հակասությունների վերաբերյալ հայտարարել է Գարիկ  Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ