Կադրային փոփոխություններ ոստիկանությունում (տեսանյութ)
«Դրանք ավելի ակնհայտ կլինեն շատ ավելի ուշ»,-այսօր ՊՊԾ գնդում ոստիկանների հիշատակի հարգանքի տուրքի արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հարցին, թե արդյոք ոստիկանությունը բացառում է «Սասնա ծռեր» զինված ապստամբության կրկնությունը, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց. «Ոստիկանությունը կանխարգելում է, ոստիկանությունը չի զբաղվում գուշակություններով»:
Աշոտ Ահարոնյանը նաև լրագրողներին տեղեկացրեց, որ ոստիկանության համակարգում որոշակի փոփոխություններ են եղել: «Վայքի և Եղեգնաձորի ոստիկանության պետերն են փոխատեղվել: Մեղրիի ոստիկանության պետը նշանակվել է Գորիսի ոստիկանության պետ, իսկ Մեղրիում եղել է նշանակում: Այսինքն՝ մի նշանակում է եղել և փոխատեղումներ»,-ասաց նա: