07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Նորություն Սամվել Բաբայանի գործում

ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի աջակից Սամվել  Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի քննություն ավարտվել է եւ  ուղարկվել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ 

Հիշեցնենք, որ Սամվել  Բաբայանը եւ եւս  վեց անձ մեղադրվում են «Իգլա» տեսակի զենք Հայաստան ապօրինի տեղափոխելու համար։ Գործը կքննի դատավոր Արշակ Վարդանյանը։ Դատական նիստի օրը դեռեւս նշանակված չէ։

Նշենք, որ մասնավորապես, Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ