21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Անդրիաս Ղուկասյանին թույլ են տվել մասնակցել հոր հոգեհանգստի

Ընդդիմադիր գործիչ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով շուրջ մեկ տարի կալանքի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանին թույլ է տրվել այսօր՝ հուլիսի 15-ին, մի քանի ժամով մասնակցել հոր հոգեհանգստի արարարողությանը։

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը:

Կալանավորվելուց հետո Ղուկասյանն այդպես էլ չէր կարողացել տեսնել հորը։ Քննչական մարմինը մերժել էր նրա միջնորդությունը՝ թույլ տալ տանը տեսակցել անկողնային հիվանդ 87-ամյա հորը:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեկ տարուց ավելի է՝ անազատության մեջ է: Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը  2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ