05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան

 ՌԴ-ում դատապարտված Հրաչյա Հարությունյանը 20.07.2017թ-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:  Այս մասին տեղեկացնում է   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն վերը նշված կոնվենցիայի 10-րդ հոդվածի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ […]

Անձնագիր ստանալու պայմանները փոփոխվել են

Ոստիկանության անձնագրային վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում իրազեկել է անձնագիր ստանալու ժամկետների նոր փոփոխության մասին։ «Այսպես, մինչ այժմ անձնագիրը առավել սեղմ ժամկետում՝ երրորդ աշխատանքային օրը լրացուցիչ վճարի դիմաց ստանալու համար քաղաքացին կարող էր դիմել միայն Երեւան քաղաքի անձնագրային ծառայություներ: Այժմ այդ հարցով կարելի է դիմել նաեւ մարզերում տեղակայված անձնագրային ծառայություններ, որը զերծ է […]

Ազատեցին. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարությանը իր երեկվա նիստում հարկային արտոնություններ տվեց ան­ցած տարեվերջին գրանց­ված «Գրին ֆարմեր» անու­նով մի ընկերության: Այս որոշման հմայքն այն է, որ ընկե­րության բաժնետերերի կազմում են ՀՀ պետեկամուտների կոմիտեի նա­խագահ Վարդան Հարությունյանի երկու որդիները Հենրիկ եւ Ռուբեն Հարությունյանները: Վերջիններս, իրավաբանական անձանց պետա­կան ռեգիստրի տվյալների համա­ձայն տիրապետում են նշված ըն­կերության բաժնետոմսերի 17-ական տոկոսների: Այսինքն, երկուսով միասին […]

«Դա կլինի հերթական խայտառակությունը Հայաստանի համար»

Օրերս մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ «Իրազեկ քաղաքացի­ների միավորման» եւ Դանիել Իոաննիսյանի դեմ 30 տնօրենների հայցերից հրաժարվելու որոշումը կայացրել են Բաղրամյան 26-ում՝ նախագահի մակարդակո.  տնօրեններն ինչպես մեկիկ-մեկիկ հայց էին ներկայացրել, այնպես էլ կազմակերպված հրաժարվել են: Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Իշխանությունները պետք է մտածեն բոլոր հնարավոր […]

Հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները: 2017 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 03:50-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է տեղափոխվել 35-ից 45 տարեկան մի տղամարդ: Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել […]

Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՄԻՊ-ին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հիմք ընդունելով ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի միջև 2016 թվականի հունիսի 7-ին ստորագրված համագործակցության հուշագրի 2.1 և 2.3 կետերի դրույթները, դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, խնդրելով դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհրդին՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված «նիստերի դահլիճից հեռացնել»դատական […]

Դատարանը կդառնա բուֆետ․ փաստաբաններն էլ չեն ուզում աշակերտ դառնալ

Այսօր «Սասնա ծռերի» 18 հոգով դատական նիստի ընդմիջումից հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ սանկցիաներ է  կիրառել  փաստաբաններ Արայիկ Պապիկյանի, Նինա Կարապետյանցի, Մուշեղ Շուշանյանի եւ դատական նիստին ներկա երեք քաղաքացիների նկատմամբ, քանի որ նրանք անհարգալից վարք են դրսեւորել դատարանի նկատմամբ։ Փաստաբանների վերաբերյալ դատավորը դիմեց ՓՊ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով, իսկ երեք քաղաքացիներին հեռացրեց դատական նիստերի […]

Քննիչն ու ոստիկանության աշխատակիցները հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է սուտ մատնություն կատարելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ հանիրավի մեղադրելու փաստերով հարուցված ևս երկու քրեական գործի նախաքննությունը: Այսպես, քրեական գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Արման Հովսեփյանը, նախազգուշացված լինելով հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով իր […]

Կադրային փոփոխություններ ԱԱԾ-ում

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի մեջ ընդգրկված էր որոշման նախագիծ, որով նոր նշանակումներ են կատարվում  Ազգային անվտանգության ծառայությունում: Ըստ այդմ,  Հայաստանի պետական սահմանի հայ-վրացական հատ­վածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ տեղամասի սահմանային ներկայացուցիչ է նշանակվում ազ­գային անվտանգության ծառա­յության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Գուրգեն Հենրիկի Գալստյանը: Հայաստանի պետական սահմանի հայ-վրացական հատ­վածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Աշոցք-Ամասիա տեղամասի սահմանային ներկայացուցիչ […]

Նիստը ընդմիջվեց

«Սասնա ծռեր 18»-ի դատական նիստը վերսկսելուց 30 րոպե հետո ընդմիջվեց, այն պատճառով, որ նախագահող դատավար Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու փաստաբանների Նինա Կարապետյանցի, Արեգ Պապիկյանի, Մուշեղ Շուշանյանի եւ դատական նիստին ներկա 3 քաղաքացիների նկատմամբ։ Թեեւ փաստաբանները գրություն էին ուղարկել դատարանին՝ նշելով, որ իրենք գտնում են դատարանի բակում, սակայն դատական կարգադրիչները իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված