04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դատարանը կդառնա բուֆետ․ փաստաբաններն էլ չեն ուզում աշակերտ դառնալ

Այսօր «Սասնա ծռերի» 18 հոգով դատական նիստի ընդմիջումից հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ սանկցիաներ է  կիրառել  փաստաբաններ Արայիկ Պապիկյանի, Նինա Կարապետյանցի, Մուշեղ Շուշանյանի եւ դատական նիստին ներկա երեք քաղաքացիների նկատմամբ, քանի որ նրանք անհարգալից վարք են դրսեւորել դատարանի նկատմամբ։ Փաստաբանների վերաբերյալ դատավորը դիմեց ՓՊ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով, իսկ երեք քաղաքացիներին հեռացրեց դատական նիստերի դահլիճից մինչեւ սույն գործով դատաքննության ավարտը։

Փաստաբանները բարձրացրին ընդմիջումից առաջ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ դատական կարգադրիչները թույլ չէին տվել շշով լցված ջուրը տանել դատական նիստերի դահլիճ։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ առարկեց՝ նշելով, որ եթե թույլ տա ամեն նիստին բոլորը ջրով շցված շշերը մտցնեն դատական նիստերի դահլիճ, ապա դատարանը կդառնա հասարակական ընդմիջման վայր՝ բուֆետ։

Դատավորը  առաջարկեց փաստաբաններին, որ եթե մյուս դատական նիստի ժամանակ ջուր խմելու կարիք ունենան, դրա մասին տեղյակ պահեն դատավորին եւ նա թույլ կտա նրանց գնալ ջուր խմել եւ վերադառնալ։

Գործով փաստաբան Գրիշա Բալասանյանն էլ արձագանքեց՝ մենք դպրոցում չենք գտնվում, որ ձեռք բարձրացնենք, հարցնենք՝ կարելի՞ է գնալ ջուր խմելու։

«Սասնա ծռերի» 18 հոգու գործով նիստը հետաձգվեց։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենան հուլիսի 27-ին, ժամը՝ 11։00-ին։

Այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ